Պալիատա
Պալիատա (լատիներեն՝ Palliata կամ fabula palliata), անտիկ դարաշրջանի հռոմեական դրամատիկական ստեղծագործություններ։
Պալիատա բառն առաջացել է pallium բառից, որը նշանակում է թիկնոց։ Այսպես է կոչվում կատակերգությունը, որովհետև դերասանը բեմի վրա հագել է հունական թիկնոց (պալիում)։ Գոյություն է ունեցել երկու դեսակ կոմեդիա պալիատա։
Առաջին՝ հին պալիատայի առանձնահատկությունն այն է, որ կոմեդիան կազմել է հունական ազատ մշակումով, որի ներկայացուցիչը համարվել է Պլավտիուսը։
Երկրորդը՝ ուշ շրջանի պալիատան՝ հունական տեքստը մշակում է համեմատաբար ավելի հարազատ մնալով նրան, քան առաջինը, որի ներկայացուցիչն է հանդիսանում Տերենտիուսը։
Կոմեդիա պալիատայի մեջ կիրառվել է կոնտամինացիան։ Քնարական պահը ուժեղ է Պլավտիուսը ստեղծագործությունների մեջ, մինչդեռ Տերենտիուսը մեջ դա համեմատաբար պակասել է։ Կոնտամինացիան որպես գրական նորություն առաջին անգամ կիրառել է Գնեոս Նևիուսը իր կատակերգության մեջ։ Կոնտամինացիայով կազմված այս պալիատաները կամ արտասանվել կամ երգվել են երաժշտական գործիքի նվագակցությամբ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա. Առաքելյան (1975). Հռոմեական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 56-57.