Չոր նավահանգիստ
Չոր նավահանգիստ (երբեմն կոչվում է ներքին նավահանգիստ կամ միջմոդալ հանգույց) ներքին միջմոդալ տերմինալ է, որն ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով ուղղակիորեն կապված է ծովային նավահանգստի հետ[1]։

Բացի բեռնափոխադրման մեջ իրենց դերից, չոր նավահանգիստները կարող են ներառել նաև ապրանքների պահեստավորման և համախմբման աշխատանքներ, ավտոմոբիլային կամ երկաթուղային բեռնափոխադրողների սպասարկում և մաքսազերծման ծառայություններ։ Այս օբյեկտների տեղադրությունը չոր նավահանգստում նվազեցնում է պահեստավորման և մաքսային տարածքների համար մրցակցությունը ծովային նավահանգստում[2]։
Չոր նավահանգիստը՝ ստեղծելով կենտրոնացված բաշխման, կետ կարող է արագացնել բեռների հոսքը նավերի և ցամաքային տրանսպորտային ցանցերի միջև։ Ներքին նավահանգիստները կարող են բարելավել ներմուծումը և արտահանումը՝ ծանրաբեռնված ծովային նավահանգիստներից հեռու տեղափոխելով բեռնարկղերի ժամանակատար տեսակավորումն ու վերամշակումը[2]։
Նախապատմություն Խմբագրել
Չոր նավահանգիստ եզրը նեղ իմաստով օգտագործվում է միջազգային տրանսպորտային համակարգերի ոլորտում՝ միջմոդալ բեռնարկղերի (ստանդարտացված բեռնափոխադրման կոնտեյներ) համար նախատեսված մասնագիտացված օբյեկտները նշելու համար։ Նման նավահանգիստներում ապրանքներ բեռնելու և բեռնաթափելու փոխարեն, բեռնարկղերը կարող են պարզապես տեղափոխվել նավից ավտոմեքենա կամ նավից գնացք։ Բեռնարկղը կարող է կրկին տեղափոխվել ճանապարհային և երկաթուղային տրանսպորտով մի այլ տեղ։ Ապրանքները բեռնվում կամ բեռնաթափվում են միայն սկզբնական կամ վերջնական նպատակակետում[1][2]։։
Բեռնարկղերը թույլ են տալիս ծովային նավահանգստում իրականացվող որոշ գործառույթներ՝ մաքսային գործառույթներ, վերամշակում, բեռնարկղերի ստուգում տեսակավորում և համախմբում, տեղափոխել ցամաքային տարածք։ Արդյունքում ծովային նավահանգստում արագանում է բեռնարկղերի բեռնաթափումը և նվազում են գործառնական ծախսերը։ Արդյունավետությունը մեծանում է, երբ ցամաքային տեղամասի և ծովային նավահանգստի միջև բարձր թողունակությամբ երկաթուղային կապ է լինում[1][2]։
Չոր նավահանգիստը կապված է ծովային նավահանգստի հետ, և զբաղվում է բեռնարկղերի բաշխումով է փոխադրման տարբեր միջոցների միջև (միջմոդալ փոխանցում) և միջազգային առևտրի մշակումով։ Սա տարբերում է ցամաքային նավահանգիստը կոնտեյներային պահեստից կամ տրանսպորտային հանգույցից[3][4]։
Չոր նավահանգիստ տերմինը կարող է օգտագործվել նաև օդանավակայանի կամ ցամաքային սահմանային անցակետի, այլ ոչ թե ծովային նավահանգստի հետ կապված նմանատիպ մոդելի համար։
Չոր նավահանգիստ Հայաստանում Խմբագրել
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով Գյումրիում չոր նավահանգիստ են կառուցելու[5]։ Այն արագ հաղորդակցություն ու կապ է ստեղծելու վրացական երկու՝ Բաթումի և Փոթիի նավահանգիստների հետ[6][7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Wayback Machine»։ web.archive.org։ 2008-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-13-ին։ Վերցված է 2022-12-16
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «What is Dry port? Definition and meaning»։ Dictionary of International Trade (en-US)։ Վերցված է 2022-12-16
- ↑ C.M. (Red) Williams, President of Saskatchewan Agrivision Corporation։ «Inland Port vs. Container Port»։ Վերցված է 27 July 2007
- ↑ Leitner Sara Jean, Harrison, Robert (2001)։ The Identification and Classification of Inland Ports։ Center for Transportation Research, The University of Texas at Austin։ էջ 69։ Արխիվացված է օրիգինալից 29 October 2013-ին։ Վերցված է 24 October 2013
- ↑ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ - e-draft.am»։ www.e-draft.am։ Վերցված է 2022-12-16
- ↑ «Չոր նավահանգստի շնորհիվ կկարողանանք բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ»
- ↑ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կկառուցվի