Չոնմյո, Սեուլում կոնֆուկցիական սրբատեղի, Չոսոն տոհմի մահացած թագավորների և նրանց կանանց պատվին։ Սրբատեղիում պահպանվում են փայտե ցուցանակների վրա գրված մահացած թագավորների և նրանց կանանց անունները։ Համանման սրբատեղիներ կան նաև Արևելյան Ասիայի տարբեր քաղաքներում, նախ և առաջ Չինաստանում, կան նաև հին Կորեայում, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, Չոնմյոն ամենահին թագավորական սրբատեղիներից է որտեղ, միչև օրս կատարվում են ծեսեր։ 1995 թվականից Չոնմյոն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ։

Գլխավոր սրահ՝ Չոնջոն
Գլխավոր սրահ՝ Չոնջոն

Սրբատեղին կառուցվել է 1394 թվականին Չոնսոն տոհմի Տհեդջո թագավորի օրոք, և այդ ժամանակ եղել է Ասիայի ամենաերկար շինությունը։ Գլխավոր սրահից Չոնջոնից բացվում է յոթ դուռ, յուրաքանչյուր սենյակում պահվում է ցուցանակ, որի վրա գրված է թագավորի իր կնոջ անունը։ Կոմպլեքսը լայնացված էր Սեջոն թագավորի օրոք ով կառուցել էր Իոնյոջոն սրահը (անվերջ հանգստի սրահ)։ Դրանից հետո թագավորներից շատերը իրենց հերթին լայնացրեցին սրբատեղին։ Սակայն Իմջինական պատերազմի ժամանակ Չոնմյոն ավերվել է, իսկ նորը որը պահպանվում է մինչև մեր օրերը կառուցվել է 1601 թվականին։ Հիմա Չոնջոնում կա 19 տարածքներ հիշատակման ծեսերի համար, իսկ Յոնյոջոնում՝ 16 տարածք։ Հետևաբար նրանցում պահպանվում են 49 և 34 ցուցանակներ Կորեայի թագավորական դինաստիայի պատվին[1]։ Տարածքի կահավորումը բավականին աթստեկական [1] է։

Այսօր Չոնջոն սրահը մտնում է Երկրի Ազգային գանձերի մեջ 227 համարի տակ, համարվելով հին Կորեայի ամենաերկար կառույցը [2]:

Հարավային դարպասները նախատասված էին նրանց հոգիների ելումուտի համար, արևելյան դարպասները թագավորների համար, իսկ ծեսերի կատարողները մտնում և դուրս էին գալիս արևմուտքի դարպասներից [3]:

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cultural Heritage Administration». english.cha.go.kr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել