Չլսող արջուկը (ռուս.՝ Непослушный медвежонок), 2006 թվականի ռուսական նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Օդաչու» ստուդիայում, «Աերոպլան» արտադրական ընկերության մասնակցությամբ։ Ռեժիսոր Նատալյա Բերյոզովայան ստեղծել է մուլտֆիլմն ըստ յակուտական ժողովրդական հեքիաթի մոտիվների։

Չլսող արջուկը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՍցենարիստՆատալյա Բերեզովայա և Էդուարդ Նազարով
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով[1]
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2006

Մուլտֆիլմը «Գորա սամոցվետով» մուլտսերիալի շարքից է։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Յակուտիա»։

Սյուժե խմբագրել

Յակուտայում ձմեռը երկար է։ Եվ ահա արևն սկսում է տաքացնել, ձյունը սկսում է հալվել։ Կենդանիները, թռչունները և ձկները ուրախանում են գարնան համար։ Որջից դուրս է գալիս արջուկը։ Նա փոքրիկ էր և նույնիսկ չգիտեր, որ ինքն արջուկ է։ Մայր արջը տանում է նրան գետի մոտ` ձուկ բռնելու։ Ճանապարհին նա ուսումնասիրում է իր շուրջը, իսկ երբ մայրիկը զբաղված էր ձկնորսությամբ, նա փախչում է։ Արջուկը հանդիպում է գետնասկյուռին, սկսում է խաղալ նրա հետ և որոշում է դառնալ գետնասկյուռ։ Ապա նրա կողքով վազում է եղնիկը, արջուկը վազում է նրա հետևից և որոշում դառնալ եղնիկ, բայց սայթաքում է և գլորվելով հասնում գետին։ Նա այնտեղ տեսնում է բադիկին և գնում նրա հետևից։ Երբ բադիկը թռչում է, արջուկը նույնպես ցանկանում է թռչել ժայռից։ Սակայն նա ընկնում է գետը, և հոսանքը տանում է նրան։ Արջուկը հայտնվում է ծանծաղուտում, տեսնում է ինչ որ մեկի չար աչքերը վախենում է և փախչում։ Նա տեսնում է, թե ինչպես ուժեղ և մեծ ինչ-որ մեկը ծառն է բարձրանում և ինչ-որ համեղ բան է ուտում։ Արջուկը հարցնում է. «Ո՞վ ես դու», և լսում է պատասխանը` ես արջն եմ։ Արջուկը վազում է մայրիկի մոտ և ասում. «Ես ուզում եմ արջ դառնալ։ Իսկ մայրիկը պատասխանում է. «Դու արջ ես, սակայն դեռ փոքր ես»։

Փառատոններ խմբագրել

  • 2006` Անիմացիոն կինոյի 11-րդ ռուսական բաց փառատոն Սուզդալում, պրեմիերա[2]
  • 2006` Անիմացիոն կինոյի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն, փառատոնի պաշտոնական մրցանակ, Գրան Պի` «Գորա սամոցվետով» շարքին, գեղարվեստական ղեկավար` Ալեքսանդր Տատարսկի[3]։

Երաժշտություն խմբագրել

  • Կոմպոզիտորներ՝ Գերման Խատլաև, Կլավդիա Խատայլաևա, Գեորգի Անդրիյանով, Դմիտրի Շվեցով, «Բուգոտակ» խումբ։
  • Աննա Բարաշկովայի «Մայրիկին» երգը կատարում է Տատյանա Ռոմանովան։

Արձագանքներ խմբագրել

  Նատալյա Բերյոզովայան զարմացրել է մեզ. նախկինում նա մեզ երես էր տալիս կինոանեկդոտներով և հնարքային կատակերգություններով։ Նրա «Չլսող արջուկը» հուզիչ ֆիլմ է աշխարհի ճանաչման, մանկության միամիտ հմայքը և ջերմ մայրության մասին։ Անշնորհք, չաղլիկ փոքրիկ արջուկը ուրախանում է իր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կենդանի արարածով և ուզում է մե՛կ եղնիկ, մե՛կ գետնասկյուռ, մե՛կ բադիկ, և ի ուրախություն հանդիսատեսի, նրա ամեն մի նոր արարքը ոչ թե խղճահարություն է առաջացնում, այլ` նուրբ կարեկցանք։
- Սերգեյ Կապկով[4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել