Չինացիների վտարման ակտ

Չինացիների վտարման ակտ (1882-1943 թվականներ), ԱՄՆ Կոնգրեսի հատուկ օրենքը, որը հրապարակվել է 1882 թվականի մայիսի 6-ին՝ ի պատասխան երկրի արևմուտք չինացիների զանգվածային ներգաղթի[1]։ Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին և միակ պաշտոնական օրենքն է, որն ուղղված է որոշակի ազգության ներկայացուցիչների դեմ (այս երկրի մնացած խտրական օրենքները վերաբերում էին ընդհանրապես ռասային)։ Օրենքն արգելում էր բոլոր չինացիների ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ-ում արդեն ապրող չինացիների հպատակագրումը (չնայած ԱՄՆ-ում ծնված չինացի երեխաները 1868 թվականի սահմանադրական փոփոխությամբ արդեն համարվում էին քաղաքացիներ)։ Ի սկզբանե օրենքը պետք է գործեր 10 տարի, սակայն այն գործել է մինչև 1943 թվականը[2]։ 1917 թվականին նմանատիպ սահմանափակումները տարածվեցին ընդհանրապես ասիացիների վրա։

Պաստառ «Քեռի Սեմը» դուրս է նետում չինացիներն

ՊատմությունԽմբագրել

 
Փաստաթղթի առաջին էջը

ԱՄՆ-ում առաջին չինացիները հայտնվել են դեռևս 1840-ական թվականներին՝ Մեքսիկայից նրա նախկին հյուսիսային տարածքները գրավելուց անմիջապես հետո, որտեղ սկսվել է 1848 թվականի Կալիֆոռնիական ոսկու տենդը։ Քանի դեռ ոսկին շատ էր, առանձին չինական թաղամասերում ապրող չինացիներին հանդուրժում էին, բայց ոսկու պաշարները սպառվելուց հետո հանդուրժողականությունը սկսեց անհետանալ։ Իրավիճակը փրկեց միայն չինացիների և սպիտակամորթ վերաբնակիչների համեմատաբար փոքր թիվը[3]։

1960-ական թվականներին չինացի վարձու աշխատողներին գրավում էին ԱՄՆ երկաթուղային ընկերությունները։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո պայմանագրային աշխատողների հատկապես ինտենսիվ հոսք սկսվեց Չինաստանից և ասիական որոշ այլ երկրներից (հիմնականում Ճապոնիայից և Կորեայից)։ Մինչև 1880 թվականը Կալիֆոռնիայում հաստատվել էր ավելի քան 200 000 չինացի՝ կազմելով նրա բնակչության գրեթե 10%-ը։ Ընդամենը 10 տարվա ընթացքում՝ 1871-1880 թվականներին, երկիր է մուտք գործել 123 201 չինացի, 1881-1890 թվականներին՝ 61 711 չինացի։ Աշխատաշուկայում մրցակցությունն ուժեղացել է, աշխատավարձերը՝ նվազել։ Բացի այդ, չինացիներին, որոնց շրջանում ակնհայտորեն գերակշռում էին տղամարդիկ, սկսեցին կասկածել սպիտակամորթ կանանց նկատմամբ չափազանց մեծ ուշադրության մեջ, թեև նրանց չէր արգելվում սեռական հարաբերություններ ունենալ սևամորթների, հնդկուհիների և մեքսիկուհիների հետ։ Երբ եվրոպական ծագում ունեցող ներգաղթյալների համամասնությունը դարձավ 50%-ից ցածր, ներդրվեցին խիստ սահմանափակումներ։ 1882 թվականի մայիսի 6-ին Կոնգրեսն ընդունեց չինացիների վտարման ակտը, որն իր սկզբնական տարբերակով 10 տարով արգելում էր չինացիների ցանկացած ներգաղթ և չինացիների հպատակագրում, այսինքն՝ Միացյալ Նահանգների մշտական ​​բնակիչներ։

ՀետևանքներԽմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ 1882 թվականի չինացիների վտարման ակտը կասեցրեց նրանց ներգաղթը տասը տարով, Միացյալ Նահանգների արևմտյան մասում արդեն կար մոտ 200,000 աշխատող Չինաստանից, որոնք մինչ այս ակտը ժամանել էին այնտեղ։ Նրանցից ոմանք արդեն հասցրել էին ժառանգ ունենալ։ Այսպես կոչված դեղին վտանգի և չինացիների արագ աճող թվի վախը ռասայական, էթնիկական և լեզվական հողի վրա մշտական ​​բախումներ էր առաջացնում։ Այդ հարցում մեծ դեր էին խաղում չինական կոմպակտ բնակավայրերը՝ հատուկ սննդով, անհասկանալի հիերոգլիֆներով և այն ժամանակվա չինացիների էկզոտիկ տեսքով. տղամարդիկ կրում էին արևելյան խալաթներ, լայնեզր գլխարկներ, սանդալներ, ունեին երկար բեղեր, մորուք և հյուսած մազեր։ 1885 թվականի սեպտեմբերի 2-ին Վայոմինգի տարածքը տխրահռչակ էր դարձել ոչ միայն հնդկացիների նկատմամբ մշտական ​​հետապնդումներով, այլև Ռոք Սփրինգսում սպիտակամորթների կողմից չինացիների կոտորածով, որը տեղի ունեցավ բարձր մասնագիտացված աշխատաշուկայում երկու խմբերի միջև ինտենսիվ մրցակցության պատճառով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lew-Williams Beth (2018)։ The Chinese Must Go: Violence, Exclusion, and the Making of the Alien in America (անգլերեն)։ Harvard University Press։ ISBN 978-0-674-97601-6 
  2. Wei William։ «The Chinese-American Experience: An Introduction»։ HarpWeek։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-26-ին։ Վերցված է 2014-02-05 
  3. Norton Henry K. (1924)։ The Story of California From the Earliest Days to the Present։ Chicago: A. C. McClurg & Co.։ էջեր 283–296։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին 

Արտաքին հղումներԽմբագրել