Չեռնոբիլի զոհերի հիշատակին (հուշահամալիր, Կրասնի Սուլին)

հուշարձան Կրասնի Սուլինում

«Չեռնոբիլի զոհերի հիշատակին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал памяти Жертвам Чернобыля), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Տեղադրվել է 1997 թվականին[1][2]։

Picto infobox architecture.png
«Չեռնոբիլի զոհերի հիշատակին» հուշահամալիր
Чернобыльская аллея. Красный Сулин.jpg
«Չեռնոբիլի զոհերի հիշատակին» հուշահամալիրը
Կոորդինատներ47°53′26″ հս․ լ. 40°03′31″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԿրասնի Սուլին
Կառուցվել է1997
Շինության ձևըՀուշահամալիր
Կառուցել էՎ. Վ. Գորելկին
Ներկա վիճակըկանգուն
Զոհվածների ազգանուններով քարերից մեկը

ՊատմությունԽմբագրել

Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը բացվել է 1997 թվականի ապրիլի 26-ին՝ «Պատանեկություն» զբոսայգում ի հիշատակ 228 կրասնիսուլինցիների, որոնք 1986-1988 թվականներին մասնակցել են ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը[2]։ Նրանցից 29 զոհվել է[1]։ Կարմիր Սուլինի բնակիչ Վ. Վ. Ժեգլյակովը պարգևատրվել է Արիության շքանշանով[2]։

Հուշահամալիրի բացման օրը զբոսայգում հավաքվել է մեծ բազմություն, եկել են նաև իրադարձության անմիջական մասնակիցները, նրանց ընտանիքների անդամները, քաղաքի և շրջանի ղեկավարության ներկայացուցիչները, քաղաքացիներ[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Հուշահամալիրը կազմած է բացված գրքի տեսքով մարմարե երկու սալիկներից։ Գրքի «էջերից» մեկին պատկերված է կրակ, մյուսին գրված է. «Չեռնոբիլյան ողբերգության զոհերին»։ Պատվանդանին գեղեցիկ ծողկաման է։ Նախագծի հեղինակն է քաղաքի գլխավոր ճարտարապետ Վ. Վ. Գորելկինը։ Հուշարձանը պարտաստել է Նովոշախտինսկ քաղաքի «Պետրո» ընկերակցությունը[2]։ Հուշահամալիրի գլխավոր հուշարձանի աջ և ձախ կողմերում երկու քարե սալեր են, որոնց վրա փորագրված են Չեռնոբիլի ատոմակայանի վթարը վերացնելիս զոհված կրասնիսուլինցիների ազգանունները։

Հուշահամալիրի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 750 մետր է[2]։

ԾանոթագրություններԽմբագրել