Ուրտիտ (Կոլա թերակղզու Լուվր-Ուրտ լեռան անվամբ), ալկալային ինտրուզիվ ապար։ Կազմված է հիմնականում նեֆելինից (80-90%)։ Քիչ տարածված ապար Է։ Ուրտիտը առաջացնում է փոքր, հաճախ շերտաձև մարմիններ մյուս ալկալային ապարների մեջ։

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում գտնվող նեֆելինով հատկապես հարուստ Ուրտիտները ալյումինի ստացման կարևոր հումք են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png