Ուրվականների կղզին (ֆիլմ)
Ուրվականների կղզին, 1928 թվականին Ռոբերտ Ֆ. Հիլի նկարահանած համր մարտաֆիլմ։ Կինոնկարը 10 սերիայից բաղկացած սերիալ էր[2], որի առաջին էպիզոդը («Սարսափի գիշերը») թողարկվել է 1928 թվականի մարտի 26-ին[3]։ Յուրաքանչյուր դրվագ ունեցել է չարաբաստիկ անվանում, օրինակ՝ «Ուրվական հեծյալը», «Ուրվականի սենյակը», «Կատաղության կրակները» կամ «Կենդանի թաղվածը»[4]։ Սերիալը «Հաճույքների կղզի» պատմվածքի հիման վրա 1918 թվականին նկարահանված «Արույրե փամփուշտը» սերիալի վերանկարահանումն էր"[3]։
Ուրվականների կղզին անգլ.՝ Haunted Island | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ[1], համր կինո, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Թվական | մարտի 26, 1928[1] |
Ռեժիսոր | Ռոբերտ Ֆ․ Հիլ[1] |
Սցենարի հեղինակ | Ֆրենկ Ռ․ Ադամս |
2009 թվականի հոկտեմբերի դրությամբ «Ուրվականների կղզին» համարվում է կորած ֆիլմ[5]։ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում պահպանվել է ֆիլմի թրեյլերը[6]։
Սյուժե
խմբագրելՌոզալինդ Ջոյը (Էլեն Ֆոստեր) ժառանգել է Խաղաղ օվկիանոսում գտնվող «Հաճույքների կղզի» անունը կրող կղզին։ Կղզու տարածքում ենթադրաբար թաղված է ոսկու գաղտնի պաշար։ Ռոզալինդի հորեղբայր Սպրինգ Ջիլբերտը (Ալ Ֆերգյուսոն) ցանկանում է տիրանալ ոսկուն և հայտարարում է, որ դրան հասնելու համար կանգ չի առնի ոչ մի բանի առաջ, անգամ իր եղբոր դստեր մահը չի խանգարի իրեն։ Ռոզալինդն այս ընթացքում ընկերանում է դրամատուրգ Ջերի Ֆիցջեյմսի հետ (Ջեք Դուգերտի)։ Դժբախտաբար, Ջերին միայն վերջերս է փախել հոգեբուժարանից։ Չնայած նա երդվում է պաշտպանել Ռոզալինդին, վերջինս կասկածում է Ջերիի հոգեկան առողջության վրա։ Երկու սիրահարները պայքարում են հորեղբայր Ջիլբերտի դեմ (որը նրանց համար մի քանի թակարդ էր լարել) գանձը գտնելու համար։ Վերջում ուրվական հեծյալն օգնում է Ռոզալինդին և Ջերիին[7]։
Դերակատարում և գովազդ
խմբագրելԴերասան Ջեք Դուգերտին 1924 թվականին պայմանագիր է կնքել Universal ընկերության հետ և շատ արագ դարձել ընկերության թողարկած սերիալների առաջատար դերասան[8]։ Սակայն այս ֆիլմը Դուգերտիի վերջինն էր Universal ընկերության համար[9]։
Ֆիլմը գովազդելու համար Universal Studios-ը տպել է ծովահենների հին քարտեզի տեսքով յուրահատուկ գունավոր պաստառ, որտեղ սերիալի տարբեր մասերից տեսարաններ էին պատկերված[10]։
Դերասաններ
խմբագրել- Ջեք Դուգերտին Ջերի Ֆիցջեյմսի դերում
- Էլեն Ֆոստերը Ռոզալինդ Ջոյի դերում
- Կառլ Միլերը Յեթոր արքայի դերում
- Ալ Ֆերգյուսոնը Սպրինգ Ջիլբերտի դերում
- Ջոն Թ. Պրինսը Մարկ Ջոյի դերում
- Գրեյս Քունարդը Մերի Սթոնգի դերում
- Ուիլբուր Մակ
- Միրթլ Գրինլի
- Ջոն Ուոլաս
- Սքոթի Մաթրո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0018979/
- ↑ Rainey, Buck. Sweethearts of the Sage: Biographies and Filmographies of 258 Actresses Appearing in Western Movies. Jefferson, N.C.: McFarland, 1992. 0-89950-565-1
- ↑ 3,0 3,1 Lahue, Kalton C. Continued Next Week: A History of the Moving Picture Serial. Stillwater, Okla.: University of Oklahoma Press, 1964; Langman, Larry. Return to Paradise: A Guide to South Sea Island Films. Lanham, Md.: Scarecrow Press, 1998. 0-8108-3268-2
- ↑ Braff, Richard E. The Universal Silents: A Filmography of the Universal Motion Picture Manufacturing Company, 1912-1929. Jefferson, N.C.: McFarland, 1999. 0-7864-0287-3
- ↑ "The Lost Serial Collection DVD Set." The Serial Squadron. No date. Արխիվացված Ապրիլ 26, 2009 Wayback Machine Accessed October 15, 2009.
- ↑ Catalog of Holdings The American Film Institute Collection and The United Artists Collection at The Library of Congress (<-book title) [trailer only] p.76 c.1978 American Film Institute
- ↑ For additional plot information, see: Rainey, Buck. Serials and Series: A World Filmography, 1912-1956. Jefferson, N.C.: McFarland, 1999. 0-7864-0449-3
- ↑ Rainey, Buck. The Strong, Silent Type: Over 100 Screen Cowboys, 1903-1930. Jefferson, N.C.: McFarland, 2004. 0-7864-1286-0
- ↑ Rainey, Buck. Serial Film Stars: A Biographical Dictionary, 1912-1956. Jefferson, N.C.: McFarland, 2005. 0-7864-2010-3
- ↑ Lahue, Kalton C. Bound and Gagged: The Story of the Silent Serials. South Brunswick, N.J.: A.S. Barnes, 1968.
Արտաքին հղումներ
խմբագրել- Haunted Island(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում