Ուրսուլա Անդրեսի սպիտակ բիկինի

Ուրսուլա Անդրեսի սպիտակ բիկինի (նաև հայտնի է որպես «Բժիշկ Նոուի» բիկինի անվամբ), իրենից ներկայացնում է Ուրսուլա Անդրեսի սպիտակ բիկինին, որը նա կրել է 1962 թվականի «Բժիշկ Նոու» ֆիլմում Հաննա Ռայդերի դերը կատարելիս։ Դա հագած նա դուրս է գալիս լողափի ջրից, որը ֆիլմի շշմեցուցիչ հաջողությունից հետո ստացել է Ջեյմս Բոնդի անունը (Ջեյմս Բոնդի լողափ)։ Համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի բիկինիներից և նորաձևության ու կինեմատոգրաֆիայի ամենանշանակալի դրվագներից մեկը[1][2][3][4]։ Ուրսուլա Անդրեսի սպիտակ բիկինին բիկինիի պատմության ամենանշանակալի պահերից է, կազմված է երկու մասից՝ վերևից ու ներքևից, որը Անդրեսի դերից հետո բուռն վերելք է ունեցել[5]։ Բիկինիի ներքևը զարդարված է սպիտակ գոտիով, որը կրում են բրիտանական բանակում, արույրե ճարմանդով և մասերով, ինչպես նաև ձախ կողմում կա մեծ դանակի համար պատյան։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ բիկինին ցուցադրվել է Փարիզի նորաձևության ցուցադրության ժամանակ 1946 թվականին, սակայն 1950-ական թվականներին բիկինին դեռևս համարվել է տաբուացված հագուստ[6]։ Անդրեսի բիկինին դարձել է կարևոր իրադարձություն կանանց պատմության մեջ, որոնք ի հայտ են եկել «սեքսուալ հեղափոխության» առաջացման շրջանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former Bond girl to sell Dr No bikini». The Telegraph. 2011 թ․ հունվարի 13. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  2. Porterfield, Sally F.; Polette, Keith; Baumlin, Tita French Perpetual adolescence: Jungian analyses of American media, literature, and pop culture. — SUNY Press, 2009. — С. 118. — ISBN 978-1-4384-2799-7
  3. Bensimon, Kelly Killoren The bikini book. — Thames & Hudson, 2006. — ISBN 978-0-500-51316-3
  4. Lindner, Christoph The James Bond Phenomenon: A Critical Reader. — Manchester University Press, 2009. — ISBN 978-0-7190-8095-1
  5. Pedersen, Stephanie Bra: a thousand years of style, support and seduction. — F&W Media International, 2004. — С. 72. — ISBN 978-0-7153-2067-9
  6. Steele, Valerie Encyclopedia of clothing and fashion. — Charles Scribner and Sons, 2005. — ISBN 978-0-684-31395-5
  7. Jütting, Kerstin "Grow Up, 007!" - James Bond Over the Decades: Formula Vs. Innovation. — GRIN Verlag, 2007. — С. 59. — ISBN 978-3-638-85372-9