Ուրուգվայի երաժշտություն

Ուրուգվայ երաժշտությունը ձևավորվել է գլխավորապես կրեոլականի ազդեցությամբ։

Ուրուգվայի բնիկների՝ հնդկացիների երաժշտական արվեստը աստիճանաբար դուրս է մղվել։ Ազգական բանահյուսության պահպանողները թափառաշրջիկ երգիչներն էին՝ պայադորները։ Տարածված երգային ժանրերից են էստիլոն, վիդալիտան, կիֆրան։ Ցուրատիպ են երգիծական բովանդակության երգերը՝ կոնտրապունտո (իմպրովիզացիա վոկալ դիալոգի ձևով) և պերիկոն շուրջպարը (2 մենակատարների՝ քառատողերի արտասանությամբ)։ 19 դարին 1-ին կեսին երևան են եկել հայրենասիրական երգեր։ Մինչև 20 դարում կեսը ժողովրդական կենցաղում տարածված էին տոնական ինտերմեդիաները՝ կանդոմբե (աֆրիկական ծագումով), հետագայում դրանց փոխարինել են կառնավալային ձևերը։ Երգերն ու պարերը կատարվել են կիթառների, ակորդեոնների, գլանաձև թմբուկի՝ տամբուորիլի, նվագակցությամբ։ 1793 թվականին բացվել է Կոմեդիայի տունը, որտեղ բեմադրվել են ոչ մեծ մելոդրամաներ և կատակերգություններ՝ երգերով և երաժշտությամբ։ 1830 թվականից ներկայացումներով հանդես է եկել իտալական օպերային թատերախումբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։