Ուրբոէկոլոգիա
Ուրբոէկոլոգիա (լատին․՝ urbs — քաղաք) կամ քաղաքի Էկոլոգիա, գիտություն երկու համակարգերի՝ քաղաքային (նրա սոցիալական, տեխնիկական, էներգետիկ, տեղեկատվական, վարչական ենթահամակարգերի) և բնական համակարգերի փոխկապակցման և փոխազդեցության մասին ժամանակի և տարածության մեջ։ Ուրբոէկոլոգիան էկոլոգիայի բաժիններից է։
Ուրբոէկոլոգիայի ուսումնասիրման առարկան քաղաքային բիոգեոցենոզներն են։ Ուրբոէկոլոգիան քաղաքաշինությունը համարում է ոչ միայն որպես քաղաքակրթության զարգացման օբյեկտիվ պատմական գործընթաց, այլ նաև որպես մարդու բնակեցման միջավայրի վերակառուցման գործընթաց՝ հիմնված էկոլոգիական մոտեցման վրա, ըստ որի ՝ քաղաքը բարդ օրգանիզմ է այն կազմող տարրերի և «արտաքին» սոցիալական և բնական միջավայրի միջև կապերի համակարգում։ Քաղաքաշինությունը, որպես ամբողջություն, ունի իր առանձնահատկությունները, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։
Մարդը իր կյանքի ընթացքում տեղափոխվում է մի էկոլոգիական խորշից մյուսը (բնակարան, աշխատանքի վայր, տրանսպորտ, հանգիստ և այլն)։ Ուրբանիզացիայի զարգացման և շրջակա միջավայրի օտարման աճի հետ մեկտեղ մարդը պետք է ձեռք բերի նոր հարմարվողական (ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական) մեխանիզմներ, որոնք սահմանափակ են։ Քաղաքը միջավայր է ոչ միայն մարդկանց բնակության համար, այլև տարբեր տեսակի բույսերի և կենդանիների գոյության համար։ Դրանց մի մասը ընտանի կենդանիներ և շակովի բույսեր են, մյուսները կարող են գոյություն ունենալ միայն հատուկ տնային պայմաններում (ջերմոցներ, ակվարիումներ և այլն)։ Կան նաև վայրի բույսեր և վայրի կենդանիներ։ Մարդուն շրջապատող քաղաքային միջավայրի բոլոր կենդանի օրգանիզմները նույնպես կարողանում են հարմարվել պայմանների փոփոխությանը[1]։
Ուրբոէկոլոգիան զբաղվում է քաղաքների կառուցապատման և կանաչապատման հարցերով։ Այն հիմնված է գիտության բազմաթիվ ճյուղերի վրա, որոնք զբաղում են հասարակության և բնության միջև փոխազդեցությունն ուսումնասիրող գիտություների (Էկոլոգիա, Բուսաբանություն, քաղաքաշինություն, աշխարհագրություն, սոցիոլոգիա, սանիտարական մաքրում, տեխնոլոգիա և այլն) հետ[2]։
Ուրբոէկոլոգիան սերտորեն կապված է Վայրի բնության պահպանման հիմնահարցերի հետ։ Այս թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքնորի բազան անընդհատ թարմացվում է ամբողջ աշխարհում գործնական նախագծերի շնորհիվ և շնորհիվ ՝ էկոգյուղերի, էկոպոլիսների տեսքով։ Կան քաղաքներ, որոնք հատուկ կառուցված են բնական և սոցիալական միջավայրի ներդաշնակության սկզբունքի վրա։ Միջառարկայական նախագծերը, փորձերը ուսումնասիրել են «ուրբոսֆերային» վերաբերող բոլոր գործընթացները՝ բնակիչների կողմից տեղական անտառում սունկ, ծաղիկներ հավաքելը, թափառող շներ հավաքելը, ճանապարհների ցանցի կառուցումը և այլն[3]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Кучерявый В. П. Урбоэкология // Экологическая энциклопедия: В 3-х т. / А. В. Толстоухов (гл. ред.) — Կաղապար:К: ООО «Центр экологического образования и информации», 2008. — Т. 3. — С. 322—323.
- ↑ Сытник К. М., Брайон А. В., Гордецкий А. В., Брайон А. П. Словарь-справочник по экологии. — М.: Мнение, 1994. — 665 с.
- ↑ Экополис: Введение и проблемы: Препринт / А. А. Брудный, Д. Н. Кавтарадзе, 36 с. ил., 1 л. ил. 22 см, Пущино НЦБЫ АН СССР 1981
Գրականության ցանկ խմբագրել
- Ручин А. Б., Мещеряков В. В., Спиридонов С. Н. Урбоэкология для биологов. — М.: Колосс, 2009. — 195 с. ISBN 5-9532-0686-0
- Урбоэкология: Конспект лекций / В. В. Владимиров; Междунар. независимый экол.-политол. ун-т. — М.: Изд-во МНЭПУ Галерия, 1999. — 202 с.
- Экология города / Под ред. Ф. В. Стольберга. — Կաղապար:К: Либра, 2000.
- Клауснитцер Б. Экология городской фауны / Пер. с нем. И. В. Орловой, И. М. Маровой; [Предисл. Д. А. Криволуцкого]. -. — М. : ,: Мир, 1990. — 248 с. — ISBN 5-03-001383-0
Արտաքին հղումներ խմբագրել
- Urban Ecology Institute (Newton, MA)Արխիվացված 2021-02-13 Wayback Machine(անգլ.)
- Urban Ecology Agency of BarcelonaԱրխիվացված 2021-01-29 Wayback Machine(անգլ.)
- Urban Ecology Pop-Culture E-zine(չաշխատող հղում)(անգլ.)
- Urban Ecology Center in Milwaukee, WIԱրխիվացված 2021-02-13 Wayback Machine(անգլ.)
- Urban Ecology Research Laboratory at the University of Washington(անգլ.)
- The Trust for Urban Ecology, LondonԱրխիվացված 2021-02-13 Wayback Machine(անգլ.)