Ուսուցվող ավտոմատ համակարգ

Ուսուցվող ավտոմատ համակարգ, ուսուցվող մեքենա, ինքնահարմարվող համակարգ, որի կառավարման ալգորիթմը կառավարման արդյունքների գնահատմանը համապատասխան փոփոխվում է այնպես, որ ժամանակի ընթացքում բարելավվում են համակարգի բնութագրերը և գործողության որակը։ Ուսուցումը համակարգի վրա բազմակի ներգործելու և ներգործման ազդեցությունները ճշտելու պրոցես է, որն իրականացնում է մարդը կամ ավտոմատը։ Եթե ուսուցումը կատարվում է առանց արտաքին ուսուցանող հարմարանքի, ապա համակարգն անվանում են ինքնուուցվող։ Ուսուցումն իրականացվում է ալգորիթմների օգնությամբ, որոնք իրականացվում են հաշվողական տեխնիկայի միջոցներով՝ թվանշանային կամ անալոգային հաշվողական մեքենաներով կամ էլ հիբրիդային հաշվողական համակարգերով։ Առավել մանրամասն է ուսումնասիրված պատկերների ճանաչման, նույնացման, ֆիլտրման և կառավարման ուսուցվող ավտոմատ համակարգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png