Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց
փողոց Երևանում
Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց, փողոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Ուսուբ Բեկ Թեմուրյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
Երկարություն | 410 |
Սկիզբ | Կարապետ Ուլնեցու փողոց |
Ավարտ | Լեփսիուսի փողոց |
Անվանվել է ի պատիվ | Ուսուբ Բեկ Թեմուրյան |
Փոստային ինդեքս | 0035 |
Տվյալներ
խմբագրելԳտնվում է Մինաս Ավետիսյան և Լեփսիուսի 1-ին փողոցների միջև։ Սկսվում է Կարապետ Ուլնեցու փողոցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ և ավարտվում Լեփսիուսի փողոցի հետ հատումով[1]։
Խորհրդային տարիներին կոչվել է Գաստելլոյի 5-րդ փողոց, Հայաստանի անկախացումից հետո վերանվանվել է Լեփսիուսի 2-րդ փողոց[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում որոշվեց փողոցը վերանվանել ազգությամբ եզդի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- ↑ «ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐ Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի (սկսած1990 թվականից)» (PDF).
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ, ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑՆ ՈՒՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (PDF).