Ումնումզաան (անգլ.՝ Umnumzaan), ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքի Chris Reeve Knives ընկերության ստեղծած ծալովի դանակ։ Նախագծել է Քրիս Ռիվը։ «Ումնումզաան» անվանումը զուլուսերեն նշանակում է «ընտանիքի ավագ» կամ «Ղեկավար» (խոսակցական), ի պատիվ Քրիս Ռիվի ծննդյան վայրի՝ Հարավային Աֆրիկայի[1]։

Ումնումզաանի 20 տարբերակներից մեկը, CPM S30V պողպատե շեղբով և տիտանե բռնակով։

Ումնումզաանում օգտագործվում է Chris Reeve Integral Lock[2], որը ֆրեյմ լոքի զարգացրած տեսակն է։ Այս կողպեքի սկզբնական տարբերակը մշակել է Ռիվը 1987 թվականին, այն օգտագործվել է Sebenza դանակում։ Այս կողպեքում օգտագործվում է տափակ տիտանե շերտ, որը սեղմում է շեղբը։ Մետաղյա շերտի ծայրին կա կերամիկական գնդակ, որը երկու նպատակ ունի. դա միջադիր է կողպեքի շերտի և բացված շեղբի հակառակ կողմի միջև[1], ինչպես նաև օգնում է կանխել դանակի պատահական բացվելը։

Ումունզմանի դարձման մեխանիզմը իրագործվում է պտուտակի և բութակի միջոցով, իսկ ֆոսֆորացված բրոնզե անցքերով տափօղակները պաշտպանում են շեղբը շարժից։ Անցքերը հարկավոր են շփման մակերեսը փոքրացնելու համար։ Բացի այդ անցքերի արանքում հավաքված յուղը երկարացնում է դանակի ծառայությունը.[1]։

Շեղբի հիմքի ելուստները օգտագործվում են այն բացելու համար, նաև որպես արգելակող բութակ, որը շեղբի բաց դիրքում ֆիքսվելու ժամանակ դեմ է առնում տիտանե դաստապանին։ Յուրաքանչյուր ելուստին հագցված է պնդօղակ, որը ծառայում է հարվածը մեղմելու համար և բացվելիս թուլացնում է աղմուկը։

Առաջին անգամ հարվածամեղմիչի այս ձևը օգտագործվել է Grant and Gavin Hawk դանակներ արտադրող ընկերության դիզայներների կողմից, և այժմ Ումնումզաանում օգտագործվում է նրանց համաձայնությամբ[3]։

Ումնումզաանի 20 տարբերակներից մեկը փակված վիճակում

Ումնումզաանի բնութագիրը[3]

  • Շեղբի նյութը՝ պողպատ CPM S30V
  • Մխում՝ 58-59 RC
  • Շեղբի մշակումը՝ Stonewash
  • Շեղբի երկարություն՝ 93,3 մմ
  • Շեղբի հաստություն՝ 93,3 մմ
  • Դաստապանի երկարություն՝ 121 մմ
  • Դաստապանի նյութ՝ տիտան 6AI4V
  • Գարնիտուր՝ չժանգոտող մետաղ 303

Ումնումզաանը 2008 թվականին ներկայացվել է Բլեյդ (անգլ.՝ Blade) ամսագրի ցուցահանդեսում և ստացել է «Մի խոսքով, սա տարվա դանակ է» մրցանակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Shackleford, Steve, Blade Magazine, The Blade Magazine 2008 Knives of the Year, October 2008, p. 12
  2. «Integral Lock Design Principles on the Sebenza». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 «Official Umnamzaan Datasheet». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  4. «2008 Blade Show Award Winners». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.