Ուղևորություններ հին ավտոմեքենայով

«Ուղևորություններ հին ավտոմեքենայով» (ռուս.՝ «Поездки на старом автомобиле»), ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոյի երրորդ և վերջին։ Նկարահանվել է 1985 թվականին (պրեիերան ԽՍՀՄ-ում կայացել է 1986 թվականի հուլիսին, համաշխարհային պրեմիերան՝ 1987 թվականի մայիսի 28-ին։

Ուղևորություններ հին ավտոմեքենայով
ռուս.՝ Поездки на старом автомобиле
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Ֆոմենկո
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներԼյուդմիլա Մակսակովա

Սյուժե

խմբագրել

Ժողովրդական թատրոնի ռեժիսոր Զոյա Պավլովնան (Լյուդմիլա Մակսակովա) զրկվում է իր միակ թոռանը տեսնելու հնարավորությունից։ Նրա հետ կապը վերականգնելու նպատակով երիտասարդ ու հմայիչ տատիկը ենթարկվում է իր բևեռախույզ որդու գերակտիվ երկրպագուհու ճնշմանն ու որոշում է զրուցել իր նախկին հարսի նոր ամուսնո հոր հետ։

Դերերում

խմբագրել
  • Լյուդմիլա Մակսակովա – Զոյա Պավլովնա, ժողովրդական թատրոնի ռեժիսոր
  • Անդրեյ Բոլտնև – Գերման Սերգեևիչ, նրա նախկին հարսի նոր սկեսրայրը, սառցադաշտի տնօրեն և ֆուտբոլային մրցավար
  • Սերգեյ Նիկիտին – Սերյոժա, ժողովրդական թատրոնի դերասան
  • Տատյանա Նիկիտինա – Տանյա, ժողովրդական թատրոնի դերասանուհի
  • Ելենա Կարաջովա – Դաշա, ժողովրդական թատրոնի քարտուղարուհի
  • Լյուդմիլա Արինինա– Վերա, ակումբի տնօրեն
  • Լարիսա Ուդովիչենկո – Լիլյա, Զոյա Պավլովնայի նախկին հարսը Գերման Սերգեևիչի հարսը
  • Լև Պերֆիլով – Միխալյով, շնով հարևան
  • Վերա Բուռլակովա – թատրոն մտնող կին
  • Վալերիան Վինոգրադով – ֆուտբոլային մրցավար
  • Գրիգորի Գուրվիչ – իրավաբանական խորհրդատու
  • Ելենա Դրոբիշևա – ուսանողուհի
  • Մուզա Կրեպկոգորսկայա – հուշարար
  • Վիկտոր Մարկին – թատրոնի աշխատող
  • Պյոտր Մերկուրև – դիրիժոր
  • Սերգեյ Տարամաև – Դաշայի ընկերը
  • Վալենտինա Ուշակովա – տոմսավաճառ ակումբում
  • Պյոտր Ֆոմենկո – Պետյա, ժողովրդական թատրոնի դերասան

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պյոտր Ֆոմենկո
  • Օպերատոր՝ Վսևոլոդ Սիմակով
  • Կոմպոզիտոր՝ Սերգեյ Նիկիտին
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Դմիտրի Սուխարև

Արձագանքներ և քննադատություն

խմբագրել

Վալերի Կիչինը Պյոտր Ֆոմենկոյի ֆիլմի մասին («Российская газета», № 4547 19 դեկտեմբերի, 2007).

«Պյոտր Ֆոմենկոյի բեմադրած կատակերգությունը հիշեցնում է հանդիսատեսի կողմից սիրված Էլդար Ռյազանովի նկարներն արդեն այն պատճառով, որ սցենարը գրել է Էմիլ Բրագինսկին բարի հեքիաթասացը՝ անհագ լուսավոր աշխարհայացքով։ Նրա հերոսուհին՝ ժողովրդական թատրոնի ռեժիսոր Զոյա Պավլովնան, միայնակ է. որդին Անտարկտիդայում է, նրա նախկին կինը թաքցնում է հարազատ թոռնիկն, թույլ չի տալիս հանդիպել։ Այստեղ էլ առաջանում է խճճված կապերի վերամիավորման խորամանկ ծրագիր...»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Фильм «Поездки на старом автомобиле» на сайте телеканала «Культура»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.