«Ուխրյաբ» (ռուս.՝ «Ухряб»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին։

Ուխրյաբ
ռուս.՝ Ухряб
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

Բովանդակություն խմբագրել

Պելևինի վաղ շրջանի պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում խորհրդային ժամանակներում (դատելով «այս յոթանասուն տարվա ընթացքում այնքան անհասկանալի բաներ են կուտակվել» արտահայտությունից՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին)[1]։

Պատմվածքի հերոսը՝ հումանիտար գիտությունների մասնագետ թոշակառու Մարալովը, իրեն ամբողջությամբ թոշակառու չզգալու նպատակով պատասխանում է ընթերցողների՝ ամսագրերին գրած նամակներին, օրինակ՝ դպրոցականի «Ինչո՞ւ եմ ապրում» հարցին։ Մնացած ժամանակ նա փիլիսոփայական ընդհանուր թեմաներով զրուցում է միակ աշակերտի հետ։ Եվ ահա, հարբած զրույցներից մեկի ընթացքում, նա արտահայտում է անսպասելի միտք, որ Աստված որոշակի երկրում անհասկանալի ամեն ինչի անձնավորված ընդհանրացումն է։ Նա օբյեկտիվորեն գոյություն ունի, և նրան համապատասխանում է որոշակի կրոնական միստիկա[2]։

Առավոտյան խումարից հետո պարզվում է, որ գաղափարն իր գյուտարարի հոգում արմատացել է տարօրինակ «ուխրյաբ» (ռուս.՝ «ухряб») բառի տեսքով։ Հերոսն ամենահաս «ուխրյաբը» սկսում է տեսնել ամենուր. միս կոտրելու հնչյուններում, թաքնված ձևով գրականության դասականների տողերում («вот-с, умял двух рябчиков, да ещё…»), ակրոստիքոսի տեսքով կարգախոսներում («Успеха участникам XI международного фестиваля за разоружение и ядерную безопасность!»), պատերին նկարների հաջորդականության մեջ (подсолнух, рябина)[2]։

Աստիճանաբար նոր տեղական աստվածը դառնում է հերոսի մոլագար կիրքը, նա իրեն տեսնում է երկու «ուխրյաբների» մեջ սեղմված, ինչպես մամլիչում, նա չի համաձայնվում իրեն էլ ճանաչել «ուխրյաբ», թեպետ դա արդար չէ, քանի որ «ուխրյաբը» նաև նրա ներսում է։ Մոլագարությունը հանգեցնում է հերոսի կամավոր մահվան՝ քաղաքից դուրս ձյունապատ փոսում, որը նրան պատկերվում է որպես «հում ուխրյաբ նախնական տեսքով», ինչը և պատմվածքի բնական ավարտն է։ Վերջին՝ իններորդ գլուխը բաղկացած է մեկ նախադասությունից. «Նրան երկու օր անց գտան դահուկորդները՝ ձյան միջից ցցված կարմիր գուլպայի շնորհիվ»[2]։

Հրապարակում խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1991 թվականին Պելևինի հեղինակային առաջին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ухряб». patephone.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 «You books. Виктор Пелевин. Все рассказы. Авторский сборник». You-books.com. The biggest library (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Книга «Синий фонарь (сборник)»». 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ուխրյաբ» պատմվածքը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում