Ուժերի վերածում պինդ մարմնին կիրառված մեկ ուժի փոխարինումը մարմնի վրա նույն մեխանիկական ազդեցությունը գործող ուժային համակարգով։ Ուժերի վերածում կարելի է դիտել որպես ուժերի գումարման հակառակ գործողություն։ Ուժերի վերածման խնդիրը որոշակի դարձնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ։ Օրինակ, տվյալ ուժը նույն հարթության մեջ գտնվող երկու ուժերի վերածելու համար անհրաժեշտ է լրացուցիչ նշել որոնելի ուժերի ուղղությունները կամ թվային մեծությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։