«Որտեղ այրվում է կրակը» (թուրքերեն՝ Ateşin Düştüğü Yer), 2012 թվականի թուրքական ֆիլմ՝ նվիրված պատվի համար սպանությունների։

Որտեղ այրվում է կրակը
թուրքերեն՝ Ateşin Düştüğü Yer
Երկիր Թուրքիա
Ժանրդրամա
Թվականմայիսի 4, 2012[1]
Լեզութուրքերեն
ՌեժիսորԻսմայիլ Գյունեշ
ՊրոդյուսերԻսմայիլ Գյունեշ[1]
Սցենարի հեղինակԻսմայիլ Գյունեշ[1]
ԴերակատարներՀաքան Կարահան
ՕպերատորErcan Yılmaz?
Տևողություն105 րոպե

Սյուժե խմբագրել

Ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի խոսքով, ֆիլմը ստեղծելու համար իրեն ոգեշնչել է 2003 թվականին կարդացած թերթի հոդվածը[2]։

Երիտասարդ աղջիկը՝ Այշեն, կորցնում է գիտակցությունը։ Նրան տեղափոխում են հիվանդանոց, հետազոտության արդյունքում պարզվում է, որ աղջիկը հղի է։ Չնայած հարազատների ճնշումներին՝ Այշեն հրաժարվում է ասել երեխայի հոր անունը։ Աղջկա հարազատները իրավիճակը քննարկելուց հետո որոշում են, որ Այշեի հղիությունը կարող է արատավորել ընտանիքի պատիվը։ Նրանք որոշում են, որ ամոթը կարող են մաքրել միայն արյունով։ Այշեի հայրը համաձայնվում է և ստելով, որ պետք է գնան այլ հիվանդանոց, նրան նստեցնում է մեքենա՝ ճանապարհին սպանելու նպատակով, բայց երբ նրանք ճանապարհ ընկան, նա սկսեց մտածել, թե արդյո՞ք ճիշտ որոշում է կայացրել[3][4][5]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը Մոնրեալի կինոփառատոնին ստացավ գլխավոր մրցանակ, ինչպես նաև Միջազգային ֆեդերացիայի մրցանակ[6]։ Բացի այդ, «Որտեղ այրվում է կրակը» առաջադրվել է Թուքիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ որպես «Լավագույն օտարալեզու ֆիլմ»[7]։ 2013 թվականի մարտին ֆիլմը ցուցադրվել է Չեխայի Febiofest կինոփառատոնին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Turkish film big winner in Montreal
  3. 3,0 3,1 Where the Fire Burns / Ateşin Düştüğü Yer(չաշխատող հղում)
  4. «Where the Fire Burns: Film Review». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  5. «Турецкий фильм получил главный приз на кинофестивале в Монреале». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  6. «Awards of the Montreal World Film Festival — 2012». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  7. «Турцию представит на «Оскаре» фильм «Где горит огонь»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.