Սարդոստայնասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Ագարիկայիններ
Ընտանիք Սարդոստայնասնկեր
Ցեղ Սարդոստայնասնկեր
Լատիներեն անվանում
Cortinarius (Pers.) Gray, 1821
Cortinarius violaceus (L.) Gray, 1821

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սարդոստայնասնկեր (լատ.՝ Cortinarius), ոստայնասնկեր, բազիդիավոր սնկերի սարդոստայնասնկայինների ընտանիքի ցեղ:

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 32 տեսակ՝

  • սարդոստայնասնկեր լեռնային (C. montanus),
  • սարդոստայնասնկեր ապարանջանավոր (C. armillatus),
  • սարդոստայնասնկեր ծիրանադեղին (C. armeniacus) և այլն։

ՏարածվածությունԽմբագրել

Հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։ Միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ։

ԿառուցվածքԽմբագրել

Ցեղի ներկայացուցիչներին բնորոշ է սարդոստայնանման մասնակի ծածկոցի առկայությունը, որը ոտիկը միացնում է գլխարկի հետ։ Գլխարկն ունի տարբեր գունավորում՝ սպիտակից մինչև գորշ, կարող է լինել չոր, լորձնային, մետաքսանման, հարթ կամ թույլթեփուկավոր։ Ընդհանուր ծածկոցը զարգացման վաղ վազերում պատում է պտղամարմինը, հետագայում պատռվում (որոշ տեսակների ոտիկի վրապահպանվում է օղակաձև գոլերի ձևով)։ Պտղամարմինը մսալի է, թիթեղներն սկզբում սպիտակ են, ապա՝ մուգ։ Ոտիկը թելանման է, թաղիքանման կամ աղվամազով պատված, հաճախ՝ գավազանաձև, հիմքի մոտ լայնացած։ Որոշ տեսակներ ուտելի են, կան նաև մահացու թունավոր տեսակներ։

ԵնթադասԽմբագրել

Ենթադասերը ըստ Մոզեր-Զինգերի

Մի քանի տեսակներ
Կատեգորիա Լատինական անվանում Հայերեն անվանում
  Cortinarius alboviolaceus Սարդոստայնասունկ սպիտակա-մանուշակագույն
  Cortinarius anserinus Սարդոստայնասունկ սագանման
  Cortinarius armillatus Սարդոստայնասունկ
  Cortinarius auroturbinatus Սարդոստայնասունկ գեղեցիկ թաթանման
Cortinarius bolaris Սարդոստայնասունկ ծույլ, կամ մեծափաթիլ, կամ սարդ-դանդալոշ
  Cortinarius camphoratus Սարդոստայնասունկ կամֆորա
  Cortinarius collinitus Սարդոստայնասունկ կապտավուն
  Cortinarius cotoneus Սարդոստայնասունկ բամբականման
  Cortinarius crassus Սարդոստայնասունկ հաստ-մսոտ
  Cortinarius cumatilis Սարդոստայնասունկ ջրալի-կապույտ, կամ մոխրագույն-կապույտ
  Cortinarius elegantior Սարդոստայնասունկ էլեգանտ
Cortinarius elegantissimus Սարդոստայնասունկ ամենաէլեգանտ
  Cortinarius evernius
  Cortinarius herculeus Սարդոստայնասունկ գերկուլեսանման
  Cortinarius largus Սարդոստայնասունկ մեծ, կամ առատ
Cortinarius limonius Սարդոստայնասունկ դեղին առյուծանման
  Cortinarius mucosus Սարդոստայնասունկ ցեխոտ
  Cortinarius multiformis Սարդոստայնասունկ բազմազան
  Cortinarius odorifer Սարդոստայնասունկ անիսոն
  Cortinarius paleaceus Սարդոստայնասունկ
  Cortinarius pholideus Սարդոստայնասունկ փաթիլանման
Cortinarius praestans Սարդոստայնասունկ անթերի
  Cortinarius purpurascens Սարդոստայնասունկ մանուշակագույն, կամ կարմրավուն
Cortinarius rubellus Սարդոստայնասունկ կարմրավուն
  Cortinarius rufoolivaceus Սարդոստայնասունկ կարմրավուն-զեյթունանման
  Cortinarius sodagnitis Սարդոստայնասունկ ճանաչելի
Cortinarius speciosissimus Սարդոստայնասունկ գեղեցիկ
Cortinarius splendens Սարդոստայնասունկ փայլուն
  Cortinarius terpsichores Սարդոստայնասունկ խմբակային
  Cortinarius torvus Սարդոստայնասունկ մռայլ
  Cortinarius traganus Սարդոստայնասունկ այծանման,կամ մանուշակագույն մսալի
  Cortinarius triumphans Սարդոստայնասունկ հաղթական
  Cortinarius trivialis Սարդոստայնասունկ ընդհանուր
  Cortinarius variecolor Սարդոստայնասունկ գունագեղ
  Cortinarius varius Սարդոստայնասունկ փոփոխական, կամ դեղին աղյուս
  Cortinarius violaceus Սարդոստայնասունկ մանուշակագույն
Dermocybe
Կատեգորիա Լատինական անվանում Հայերեն անվանում
  Cortinarius anomalus Սարդոստայնասունկ անբնական
Cortinarius cinnamomeus Սարդոստայնասունկ դարչին
  Cortinarius orellanus Սարդոստայնասունկ նարնջագույն-կարմիր, կամ թունավոր
  Cortinarius phoeniceus Սարդոստայնասունկ մանուշակագույն
Dermocybe sanguinea
(syn. Cortinarius sanguineus)
Սարդոստայնասունկ կարմիր արյուն
Cortinarius semisanguineus Սարդոստայնասունկ կարմիր

ՊատկերասրահԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։