Մասիս Ոսկանյան

հայ ֆուտբոլիստ
(Վերահղված է Ոսկանյան Մասիսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մասիս Արթուրի Ոսկանյան (հուլիսի 11, 1990(1990-07-11)[1][2], Աբովյան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Կոխիդեի», Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների կիսապաշտպանը։

Մասիս Ոսկանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մասիս Արթուրի Ոսկանյան
Ազգությունը Հայաստանհայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1990(1990-07-11)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Աբովյան, Հայաստան
Հասակ 171 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲելգիաԿոխիդե
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Բելգիա Սերկլ Բրյուգե 0 (0)
2010-2014 Բելգիա Ռուսելարե 81 (1)
2014-2015 Հայաստան Փյունիկ 13 (0)
2015-ներկա Բելգիա Կոխիդե 0 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Հայաստան Հայաստան (Մ-19) 5 (0)
2010-ներկա Հայաստան Հայաստան (Մ-21) 9 (0)
2011-ներկա Հայաստան Հայաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 7, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 14, 2012

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է 1990 թվականի հուլիսի 11-ին, Աբովյանում։ 2009 թվականին պայմանագիր է կնքել «Սերկլ Բրյուգե» ակումբի հետ։ 2010 թվականին տեղափոխվել է Բելգիայի Երկրորդ լիգայում հանդես եկող «Ռուսելարե» ակումբ։ «Ռուսելարեում» խաղացել է 81 խաղ և խփել ընդամենը 1 գնդակ։ 2014-2015 թվականներին խաղացել է «Փյունիկում»։ 2015 թվականին տեղափոխվել է բելգիական «Կոխիդե»։

Կարիերան հավաքականում խմբագրել

2009-2010 թվականների ընթացքում խաղացել է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2010 թվականից խաղում է Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական հավաքականում դեբյուտել է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության որակավորման գոտում, 2009 թվականի սեպտեմբերի 4-ին, Շվեյցարիայի դեմ (1-3)[3]։

2012 թվականին դեբյուտել է Հայաստանի ազգային հավաքականում՝ Սերբիայի դեմ խաղում։ Երիտասարդական հավաքականում մի քանի որակյալ խաղերից հետո մարզչական շտաբը որոշել էր խաղացողին ընդգրկել գլխավոր կազմում։ Այդ խաղում Սերբիան 2-0 հաշվով հաղթանակ տարավ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Պրոֆիլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում» (ռուսերեն). UEFA.com. 04.09.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 14.10.2012-ին.
  4. «Հայաստան-Սերբիա» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 28.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 14.10.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել