Ոչ քրոմոսոմային ժառանգականություն

Ոչ քրոմոսոմային ժառանգականություն՝ հատկանիշների սերնդեսերունդ փոխանցման գործընթացներում որոշիչ դերը պատկանում է բջջակորիզում գտնվող քրոմոսոմների գեներին։ Ցիտոպլազմային օրգանոիդները՝ միտոքոնդրիումները և պլաստիդները, նույնպես պարունակում են ԴՆԹ, հետևաբար, որոշակի գեներ։ Դրանցով որոշվող հատկանիշների սերընդեսերունդ փոխանցումն անվանում են ցիտոպլազմային ժառանգականություն։ Այդ գեների ժառանգման և սերունդներում դրանց ֆենոտիպային դրսևորման օրինաչափություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնցով դրանք խիստ տարբերվում են Մենդելի օրենքներից։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել