Ոչ մետաղային օգտակար հանածոներ

Ոչ մետաղային օգտակար հանածոներ, օգտակար հանածոների լայնածավալ խումբ, որից մետաղներ չեն կորզում։ Խիստ բազմազան են իրենց բնույթով ու հատկություններով և օգտագործվում են անմիջապես կամ վերամշակված ձևով։ Ի տարբերություն մետաղայինների, մեծ մասամբ բաղկացած են ապար կազմող տարրերից՝ Si, Al, Ca, Mg, Na, К, О, С, Р,Cl, F և այլն։ Ոչ մետաղային հումքի կազմության մեջ գլխավոր դերը խաղում են սիլիկատներն ու ալյումասիլիկատները, օքսիդները, քլորիդները, ֆտորիդները, ֆոսֆատները, սուլֆատները։ П․ մ․ օ․ հ․ ըստ կիրառման բնագավառների բաժանվում են մի շարք խմբերի՝ լեռնաքիմիական հումք (ապատիտ, ֆոսֆորիտներ, բարիտ, հանքային աղեր, ծծումբ, գիպս են), հրակայուն նյութեր (հրակայուն կավեր, քվարցիտներ, մագնեզիտ, տալկաքար են), էլեկտրատեխնիկական, պիեզոօպտիկական, ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ, հղկող, թթվակայուն և ալկալակայուն հումք (փայլարներ, ֆլյուորիտ, պիեզոքվարց, կորունդ, հղկաքար, քրիզոլիթ ու ամֆիբոլ, ասբեստներ, պեմզա, տալկ, դիատոմիտ են), շինանյութեր (գրանիտներ, բազալտներ, դիաբազներ, տուֆեր, կավեր, ավազներ, խիճ են), թանկարժեք, քարեր, զարդաքարեր և տեխնիկական քարեր (ալմաստ, զմրուխտ, ագատ, խալցեդոն են)։ Երբեմն միևնույն ապարը կամ միներալները կարող են օգտագործվել ժող․ տնտեսության ամենատարբեր բնագավառներում, օրինակ, ագատը օգտագործվում է ե՝ որպես զարդաքար, և՝ որպես տեխ․ քար։

Մենդելեև-Բելիկովի աղյուսակը