ՈՒՏ 15, ուսումնամարզական պարաշյուտային համակարգ է։ Նախատեսված է սկսնակ, բայց արդեն որոշակի (50 թռիչք) փորձ ունեցող մարզիկների համար։ Պարաշյուտի կառուցվածքը թույլ է տալիս միայն ձեռքով բացման հնարավորություն, նախատեսված է հնարավորություն օգտագործելու ապահովագրող սարք ППК-У-405-АД։ ՈՒՏ-15 4-րդ և 5-րդ սերիայի պարաշյուտները մինչ օրս ըստ վայրէջքի ճշգրտության լավագույնն են գմբեթաձև կառուցվածքով պարաշյուտների մեջ։ Նրանցով են սահմանվել բազմաթիվ ռեկորդներ։ ՈՒՏ-15 պարաշյուտները կիրառվում են մեր երկրում Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայում, որպես անցումային համակարգ Դ-1-5ու և Մալվա-24 պարաշյուտների միջև։

ՈՒՏ 15

Մարտավարա-տեխնիկական բնութագիր խմբագրել

  • Պարաշյուտիստ մարզիկի քաշը - 100 կգ,
  • Թռչող սարքի արագություն - մինչև 225 կմ/ժ,
  • Պարաշյուտի բացման մինիմալ բարձրություն (ԹՍ-ի 120-225կմ/ժ արագության դեպքում) - 150 մ,
  • Հորիզոնական արագությունը - 5.1 մ/վ,
  • Ուղղահայաց արագություն - 5.1 մ/վ,
  • Շրջադարձ կամայական ուղղությամբ 360 աստիճանով - 5 վ,
  • Պարաշյուտի զանգված - 12.3 կգ[1]։

Պարաշյուտի փոքր քաշն է, որի պատճառով թողարկող հրահանգիչները գերադասում են օգտագործել այն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ИНСТРУКЦИЯ 11270-73 ИЭ по эксплуатации управляемых тренировочных парашютных систем УТ-15 серии 4 и УТ-15 серии 5 (ռուս.)