Շվեյկը պատրաստվում է մարտի

«Շվեյկը պատրաստվում է մարտի» (ռուս.՝ «Швейк готовится к бою»), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել են ռեժիսորներ Կլիմենտի Մինցը և Մարիա Միտինան Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության հիման վրա։

Շվեյկը պատրաստվում է մարտի
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Յուտկևիչ և Կլիմենտի Մինց
Սցենարի հեղինակԵվգենի Պոմեշչիկով, Նիկոլայ Ռոժկով, Կլիմենտի Մինց և Բորիս Լասկին
ԴերակատարներԲորիս Տենին
ՕպերատորՄարկ Մագիդսոն
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ և Տաջիկֆիլմ
Տևողություն80 րոպե
IMDbID 6691246

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը բաղկացած է երկու նովելից՝ «Փարիզի նորաձևությունը» (ռուս.՝ «Моды Парижа») և «Վերջին խաչակիրը» (ռուս.՝ «Последний крестоносец»): Չեխ հայրենասերները ծրագրում են գեստապոյի տանջարանից ազատել իրենց զինակցին։ Հարսանիք բեմադրելով՝ նրանք հավաքվում են տեղի պանդոկներից մեկում։ Փեսայի դեր կատարող Շվեյկը պետք է ժամանակ ձգի՝ հավաքվածներին զվարճացնելով ֆրանսիացի հայրենասերների մասին պատմություններով։ Գործողությունը հաջողությամբ ավարտվում է, և խիզախ զինվորին կրկին հաջողվում է հիմարացնել ֆաշիստներին։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Վլադիմիր Կանցել Շվեյկ Շվեյկ
Նինա Նիկիտինա  Յուլկա Յուլկա
Ն. Լեպիկ Շիմմեր Շիմմեր
Պավել Շպրինգֆելդ  Վալդեկ Վալդեկ
Սերգեյ Տրոիցկի  շուցման շուցման
Ալեքսանդր Շիրշով  Յանեկ Յանեկ
Գեորգի Մանգլետ  չեխ կոմունիստ Վացլավ Ռեշանեկ չեխ կոմունիստ Վացլավ Ռեշանեկ
Գեորգի Միլյար  տեր տեր
Ալեքսանդր Գրեչանի վարորդ վարորդ
Սերգեյ Մարկուշև  վարորդ վարորդ
Միխայիլ Տրոյանովսկի  վարորդ վարորդ
Սերգեյ Ֆիլիպով միաչքանի կալանավոր միաչքանի կալանավոր
Ե. Պրոկոֆև շուցման շուցման

«Փարիզի նորաձևությունները»

խմբագրել
Դերասան Դեր
Մարիա Բարաբանովա  Լուիզա Լուիզա
Պյոտր Գալաջև  Շամբրե Շամբրե
Էրաստ Գարին  Ֆրանսուա Ֆրանսուա
Սերգեյ Մարտինսոն սպա, մանեքեն սպա, մանեքեն

«Վերջին խաչակիրը»

խմբագրել
Դերասան Դեր
Բորիս Տենին  Գավար Գավար
Նիկոլայ վոլկով  բանտապահ բանտապահ
Լեոնիդ Կրովիցկի  Մյուլլեր Մյուլլեր
Պավել Սուխանով Բենց Բենց

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսորներ՝ Սերգեյ Յուտկևիչ, Մարիա Իտինա
  • Սցենարիստներ՝ Եվգենի Պոմեշչիկով, Նիկոլայ Ռոժկով, Կլիմենտի Մինց, Բորիս Լասկին
  • Օպերատոր՝ Մարկ Մագիդսոն
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Կապլունովսկի
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին

Գրաքննություն

խմբագրել

Սերգեյ Յուտկևիչի վկայությունների համաձայն, որոնք բերված են Մ. Դոլինսկու «Ժամանակների կապը» գրքում, ֆիլմն արգելվել է Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ Ա. Ս. Շչերբակովի անձնական հրամանով՝ առանց պատճառների բացատրության[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Е.Марголит, В.Шмыров «(Из’ятое кино). 1924—1953 годы», Москва, «Дубль-Д», 1995

Արտաքին հղումներ

խմբագրել