Շոռոթի գրչության կենտրոն

Շոռոթի գրչության կենտրոն (այժմ՝ Նախիջևանի Ջուլֆայի շրջանում), գործել է գլխավորապես 17-18-րդ դարերում։

Պատմություն խմբագրել

«Կուսանաց անապատի» գրչության գործունեությունն աշխուժացել է 17-րդ դարում։ Կուսանոցի գեղագիր գրչուհի Մարգարիտի՝ 1648-1673 թվականներին ստեղծած 5 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ Ձեռագրեր են ընդօրինակել նաև Շուշան, Գոհար, Մարիամ կույսերը։

Շոռոթի Սբ Լուսավորիչ վանքում և այլ հոգևոր կենտրոններում բազմաթիվ մատյաններ են ընդօրինակել Հովհաննես, Բագրատ, Թադևոս, Մինաս, Մարգար, Մանկասար, Անդրեաս, Գաբրիել, Առաքել, Գրիգոր, Սարգիս գրիչները։

17-րդ դարում Շոռոթի գրչության կենտրոնում ստեղծված մատյաններից շուրջ 35-ը պահվում են Մատենադարանում։ Շոռոթում մի քանի ձեռագրեր գրվել են 18-րդ դարի սկզբներին։

Գրականություն խմբագրել

  • Այվազան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1978։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։