Շողակն Արարատյան

հոգևոր-մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ

«Շողակն Արարատյան», հոգևոր-մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնաթերթ (մինչև 2000 թվականը՝ Արագածոտնի թեմի հրատարակչություն)։

Շողակն Արարատյան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1996
ՀիմնադիրՀայ Առաքելական Եկեղեցի և Արարատյան Հայրապետական թեմ

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսնում 1996 թվականից Օշականում, ապա՝ Երևանում։

Խմբագիրներ՝ Արսեն Պողոսյան, Հայկանուշ Մեսրոպյան, Մհեր Գասպարյան, Հասմիկ Եղիազարյան (2013 թվականից)։

Տպագրում է Արարատյան հայրապետական թեմի գործունեությանն առնչվող պաշտոնական տեղեկատվություն, տոնախոսականներ, պատմաբանասիրական և քրիստոնեական դավանաբանական հոդվածներ, եկեղեցու պատմությանը, հայկական մշակույթին վերաբերող նյութեր, գրախոսություններ, հարցազրույցներ, թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։