Շոգեգերտաքացուցիչ գոլորշու գերտաքացման համար ծառայող կաթսայական ագրեգատի տարր։ Բաղկացած է 20-60 մմ ներքին տրամագծով զուգահեռ ամրացված պողպատե խողովակներից, համակցված շոգեգերտաքացուցիչի սխեմա

  1. թմբուկ,
  2. գերտաքացուցիչի ասդիացիոն մաս,
  3. շոգեգերտաքացուցիչի կիսառադիացիոն մաս,
  4. առաստաղային խողովակներ,
  5. գերտաքացուցիչի կոնվեկտիվ մաս,
  6. շոգեհովացուցիչ որոնց մի ծայրը միացված է մուտքի կոլեկտորին (երբեմն՝ անմիջականորեն կաթսայի թմբուկին), իսկ մյուսը՝ ելքի կամ միջանկյալ կոլեկտորին (խցիկին)։

Ըսա ծխային գազերի նկատմամբ գոլորշու շարժման ուղղության շոգեգերտաքացուցիչները լինում են զուգահեռ, հակա և խառը հոսքով, ըստ շոգեգերտաքացուցիչում տեղի ունեցող ջերմափոխանակության տեսակի՝ ռադիացիոն, կիսսաադիացիոն և կոնվեկտիվային։ Ջերմաէլեկտրակայանների կաթսայական ագրեգատները պարտագիր կարգով հանդերձվում են շոգեգերտաքացուցիչով, քանի որ գոլորշու գերտաքացումը բարձրացնում է շոգեուժային, տեղակայանքի օգտակար գործողության գործակիցը։ Գոլորշու 14 սմ ավելի ճնշման դեպքում հիմնականից բացի տեղադրում են նաե միջանկյալ (երկրորդային) շոգեգերտաքացուցիչներ՝ տուրբինում մասամբ բանեցրած գոլորշու կրկնակի գերտաքացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 535