Շնչառական ուղիների մեռյալ տարածություն

Շնչառական ուղիների մեռյալ տարածություն, շնչառական համակարգի այն բաժինները, որոնք չեն մասնակցում արյան հետ կատարվող գազափոխանակությանը։ Տարբերում են անատոմիական, թոքաբշտիկային և ֆիզիոլոգիական մեռյալ տարածություններ[1][2]։

Անատոմիական մեռյալ տարածություն խմբագրել

Անատոմիական մեռյալ տարածությունն օդատար ուղիների՝ քթի խոռոչի (կամ բերանի՝ բերանային շնչառության դեպքում), քթաըմպանի, կոկորդի, շնչափողի, բրոնխների տարողությունն է։ Ծավալը մոտ 150 մլ է։ Չնայած այստեղ բացակայում է գազափոխանակությունը արյան հետ, սակայն, մեռյալ տարածությունում օդը մաքրվում է, հագենում ջրային գոլորշիներով և տաքացվում։

Թոքաբշտիկային մեռյալ տարածություն խմբագրել

Այն թոքաբշտիկները (ալվեոլ), որոնք կամ միայն հեղուկացվում են, կամ միայն օդահարվում, կազմում են թոքաբշտիկային մեռյալ տարածությունը։ Արդյունավետ թոքաբշտիկային տարածություն են համարվում այն բշտիկները, որոնք և օդափոխվում են և հեղուկացվում։ Ակտիվ աշխատանքի, թթվածնի պակասի դեպքում թոքաբշտիկային մեռյալ տարածությունը փոքրանում է, քանի որ «հանգստի» վիճակում գտնվող թոքաբշտիկները սկսում են մասնակցել գազափոխանակությանը։

Ֆիզիոլոգիական մեռյալ տարածություն խմբագրել

Ֆիզիոլոգիական (գործառնական) մեռյալ տարածություն են համարվում շնչական համակարգի բոլոր այն հատվածները, որտեղ գազափոխանակություն չի կատարվում։ Այսինքն, ֆիզիոլոգիական մեռյալ տարածությունն իրենից ներկայացնում է անատոմիական և թոքաբշտիկային մեռյալ տարածությունների գումարը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. West, John B. (2011). Respiratory physiology : the essentials (9th ed. ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. ISBN 978-1-60913-640-6.
  2. Fowler W.S. (1948). "Lung Function studies. II. The respiratory dead space". Am. J. Physiol 154: 405–416.
  3. Klocke R (2006). "Dead space: simplicity to complexity". J Appl Physiol 100 (1): 1–2. doi:10.1152/classicessays.00037.2005 . PMID 16357075 . article
  4. Severinghaus, JW; Stupfel, MA; Bradley, AF (May 1957). "Alveolar dead space and arterial to end-tidal carbon dioxide differences during hypothermia in dog and man." . J Appl Physiol 10 (3): 349–55. PMID 13438782