Շինշիլա նապաստակներ

Շինշիլա նապաստակները նապաստակի երեք ցեղատեսակների խաչասերման արդյունք են, որոնք բուծվել են վերարկուների արտադրության համար[1]։ Չնայած իրենց անվանը, նրանք ազգակից չեն և չեն կարող խաչասերվել շինշիլաների հետ, որոնք կրծողների դասին են պատկանում։ Ճագարները լագոմորֆներ են։ Մուտացիան նոսրացրել է մազերի դեղին պիգմենտը և դարձել գրեթե սպիտակ՝ այս կերպ փոխելով վայրի նապաստակի (ագուտիի) մորթու գույնը շինշիլայի։

Գոյություն ունի շինշիլլա նապաստակի երեք ցեղատեսակ, որոնք ճանաչվել են «Ճագարաբույծների ամերիկյան ասոցիացիայի» կողմից։

Ստանդարտ շինշիլա խմբագրել

Ստանդարտ շինշիլան շինշիլայի բնօրինակ տարբերակն է, որի վրա մշակվում են ավելի մեծ տարբերակները։ Այն ունի փոքր մարմին[2]։

Ամերիկյան շինշիլա խմբագրել

Ամերիկյան շինշիլան կամ «ծանր քաշային շինշիլան» ավելի մեծ է, քան ստանդարտ շինչիլան, այն ունի կոմերցիոն մարմնի տեսակ, բայց նույն մորթին։ Մեծ չափերի համար բուծված ստանդարտ շինշիլաներից խաչասերեցին այս ցեղատեսակը։ Շինշիլա նապաստակները ստեղծվել են Ֆրանսիայում։ Նրանք ԱՄՆ են բերվել 1919 թվականին[3]։ Ամերիկյան շինշիլա նապաստակը, որը բուծվել է որպես մսի և մորթու համար, կարող է պահվել որպես պինդ, դիմացկուն ընտանի կենդանի։ Ամերիկյան շինշիլա նապաստակները կանոնավոր խնամք չեն պահանջում։ Հասուն ամերիկյան շինշիլա նապաստակները տարբեր քաշ ունեն կախված սեռից։ Այս կարճահասակ նապաստակները միջին երկարության մարմնին ունեն՝ մի փոքր կորությամբ սկսած պարանոցի ծայրից և մինչև պոչամաս։ Նրանց ականջները ուղիղ են։ «Կատարելության ստանդարտի» համար բուծման ժամանակ առաջմային է մորթու որակը։ Ամերիկյան շինշիլան վեցերորդ կարգի խաչասերում է։ Ամերիկյան շինշիլա նապաստակը բուծվել է խոշոր ստանդարտ շինշիլա նապաստակից՝ ավելի մսեղ նապաստակ ստանալու համար։ Նրանք սկզբում կոչվում էին «Ծանր քաշային շինշիլլա նապաստակներ»։

Կրտսեր և միջին աստիճանի ամերիկյան շինշիլա նապաստակները կարող են ցուցադրվել իրենցից բարձր տարիքային դասակարգմամբ, եթե նրանք ավելորդ քաշ ունեն։ Ամերիկյան շինշիլա նապաստակը ներառված է «The Livestock Conservancy»-ում որպես միակ «կրիտիկական վտանգված» նապաստակն այս պահին[4]։

Ամերիկյան շինշիլա նապաստակները արագ բուծվող կենդանիներ են։

Հսկա շինշիլա խմբագրել

 
Հսկա շինշիլա

Հսկա շինշիլան, շինշիլայի և ֆլամանդական հսկա ցեղատեսակների խաչասերման արդյունք է. դրանց հայրենիքը ԱՄՆ-ն է։ Այս ցեղատեսակի նաստակների միսն է հիմնականում օգտագործվում է[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chinchilla Rabbit – Get to Know the 3 Types of Chinchilla Rabbits». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  2. «Standard Chinchilla Rabbit Information and History». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «American Chinchilla (USA)». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «The Conservation Priority List (CPL)». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «The Million Dollar Rabbit». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.