Շերեփ ծիսական (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Շերեփ ծիսական, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Լճաշենից հայտնաբերված ծիսական շերեփ՝ քանդակազարդ երկար պոչով։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2007-3 համարի ներքո։
Շերեփ ծիսական | |
---|---|
նյութ | Բրոնզ |
բարձրություն | 52 |
լայնություն | 20,5 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 15-14-րդ դարեր |
կայք |
Նկարագրություն
խմբագրելՊոչը գլանաձև է, սևամեջ՝ հարդարված սեպաձև կտրվածքներով, ավարտվում է անիվի վրա նստած թռչունի քանդակով[1]։ Թռչունի փետուրները նշված են ուղղանկյունաձև կտրվածքներով։ Անիվի կենտրոնում ներառված է խաչի պատկեր։ Շերեփը հայտնաբերվել է դամբարան իջեցված բրոնզե կաթսայի մեջ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- ↑ «Շերեփ ծիսական - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան - Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Եր. 1968
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|