Շեմք, գրգռման (ֆիզիոլոգիական), գրգռիչի (սովորաբար էլեկտրական հոսանքի) նվազագույն ուժը, որն ազդելով հյուսվածքի վրա, առաջ է բերում տարածվող գործողության պոտենցիալ։ Որքան դրդելի հյուսվածքի (օրինակ՝ մկանային, նյարդային) գրգռականությունը ցածր է, այնքան բարձր է գրգռման շեմքը, և հակառակը։ Էլեկտրական հոսանքի ուժի կամ լարվածության միավորներով արտահայտված գրգռման շեմքը կոչվում է ռևոբազա, իսկ այն ամենակարճ ժամանակահատվածը, որի ընթացքում հյուսվածքի վրա կրկնապատկված ռեոբազայով ազդելով կարելի է դրդում առաջացնել, կոչվում է քրոնաքսիա։ Որքան քրոնաքսիան փոքր է, այնքան մեծ է հյուսվածքի դրդունակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479