Շարող մեքենա պոլիգրաֆիայում, տեքստի վերարտադրման համար տպագրական կաղապարներ պատրաստող մեքենա։ Առավել տարածված են մետաղական շարվածքի շարվածաձուլման, տողաձուլման (լինոտիպ, ինտերտիպ), բառաձուլման (մոնոտիպ), լուսաշարվածքային մեքենաները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ տեքստի պոզիտիվ պատկերը լուսաթղթի վրա կամ դիապոզիտիվը (նեգատիվը) լուսաժապավենի վրա։ Շարվածատպման մեքենաները պատրաստում են էջի տպվածքը, որն այնուհետև լուսանկարվում է դիապոզիտիվի (նեգատիվի) ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468