Շարլոթի սարդոստայնը, ամերիկացի գրող Էլվին Բրուքս Ուայթի մանկական գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։

Շարլոթի սարդոստայնը
անգլ.՝ Charlotte’s Web
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և հեքիաթ
ՀեղինակԷլվին Բրուքս Ուայթ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողGarth Williams?
ՀրատարակչությունHarper
Հրատարակվել է1952
ՆախորդՍտյուարտ Լիթլ

Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն՝ «Շարլոթի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը[1]։

Սյուժե

խմբագրել

Գրքի հերոսը Ուիլբուր անունով խոզուկն է, ում մահվանից փրկել է Ֆերն անունով աղջիկը։ Խոզուկն ընկնում է մի գոմ, որտեղ մյուս կենդանիները նրան հասկացնում են, որ ինքը երկար ժամանակ չի ապրի։ Սակայն Շարլոթ սարդն իր սարդոստայնի վրա հյուսում է բառեր, որոնք պետք է համոզեին ագարակատիրոջը, որ խոզուկն արժանի է ապրելու։

«Շարլոթի սարդոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով Նյու Յորք Թայմսում, նշում է. «Այն գրեթե կատարյալ է արված, և արված է համարյա թե հրաշագործությամբ»[2]։

Էկրանավորում

խմբագրել

Ստեղծագործության մոտիվներով նկարահանվել է երեք ֆիլմ.

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Շարլոտա սարդի լրիվ անունը Շարլոթ Էյ Քավաթիքա է, որը տրվել է ԱՄՆ-ում տարածված լատիներեն Araneus cavaticus սարդի անունից, որին նաև անվանում են «խրձանոցային սարդ»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Charlotte's Web (musical)" Արխիվացված 2014-03-25 Wayback Machine. Dramatic Publishing, accessed May 4, 2014
  2. New York Times, October 19, 1952
  3. «Charlotte A. Cavatica: Bloodthirsty, Wise And True». NPR. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել