Շամմիյաթ (ալ-Մութանաբբի)

(Վերահղված է Շամմիյաթից)

Շամմիյաթ, (արաբ․՝ شاميات‎‎) խոշորագույն արաբ բանաստեղծ ալ-Մութանաբբիի պոեզիայի 4 շրջաններից մեկը։

Ալ–Մութանաբբիի բանաստեղծությունները սկզբնական շրջանում էական ու զգալի չէին տարբերվում ժանրային բազմազանության տեսանկյունից։ Սովորաբար նրա ձոն-կասիդաները (արաբերեն՝ قصيدة) իրենցից քնարական մեծամասնություն են ներկայացնում։ Նախերգանքը (արաբ․՝ نسب‎‎՝ նասբ) երբեմն բավականին կրճատված է կամ ընդհանրապես մի կողմ է նետվում։ Բայց փոխարենը մտցվում են փիլիսոփայական խոհեր՝ ընդհանուր թեմաներով։ Զոհված կամ մահացած մարդկանց մեծարման բանաստեղծությունները՝ եղերերգությունը կամ էլեգիան (արաբ․՝ رثاء‎‎՝ ռիսա), նույնպես ավանդական ձևով են կառուցվում. դրանք գրեթե չեն տարբերվում նախկին դարերի գրողների ռիսաներից։ Սակայն նրան արդեն իսկ հատուկ է կոմպոզիցիոն կանոնակարգվածությունը, որը դարձել է պարտադիր այդ ժանրի ստեղծագործությունների համար։

Պալմիրայի ավերակները Սիրիայում

Կենտրոնական տեղը երիտասարդ ալ-Մութանաբբիի ստեղծագործություններում զբաղեցնում է ձոնը(արաբ․՝ مدح‎‎՝ մադհ)։ Գովերգվողը հանդես է գալիս որպես խիզախ զինվոր կամ մեծ խավի տեր մարդ։ Ալ-Մութանաբբիի տարբեր ձոներոմ կասիդայի առանձին մասերը միավորելու համար նա դիմում է տարբեր ոճային հնարքների։ Նրա քնարական մուտքը հորինված է նախաիսլամական ավանդական ոգով, լքված սիրեցյալը չի տարբերվում բոդվինական գեղեցկուհիներից։ Այստեղ նաև առկա են նրա ճանապարհորդությունները անապատով, ձիու նկարագրությունները (արաբ․՝ وصف‎‎՝ ուասֆ)։ Նրա ձոներում առկա է նաև նրա պոեզիայի կենտրոնական գաղափարներից մեկը՝ արաբական գերազանցության գաղափարը։ Բոլորովին այլ կերպ են հնչում ստեղծագործությունները, որոնք գրվել են բանտում, այստեղ բացակայում է ինքնագովերգումը և ընդհակառակը, այստեղ նա զղջում է իր արարքների համար և ներում է խնդրում։ Այս շրջանի ստեղծագործություններում նա պահպանել է ավանդական կասիդայի կառուցվածքը, սակայն փորձել է որոշակի նորություն մտցնել։

Այս փուլը տևում է 13 տարի՝ 935-948 թվականներ։

Գրականություն

խմբագրել
  • Фильштинский И.М. - История арабской литературы
  • Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
  • Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.

Արտաքին հղումներ

խմբագրել