Շակիա Գանն (անգլ.՝ Sakia Gunn, մայիսի 26, 1987(1987-05-26), Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 11, 2003(2003-05-11), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), 15-ամյա աֆրոամերիկացի լեսբուհի Նյուարկից (Նյու Ջերսի, ԱՄՆ), որը դանակով մահացու վիրավորվել է այն բանից հետո, երբ հայտնել է իր սեռական կողմնորոշման մասին։

Շակիա Գանն
Ծնվել էմայիսի 26, 1987(1987-05-26)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 11, 2003(2003-05-11) (15 տարեկան)
Մահվան վայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Սպանություն խմբագրել

Շակիան իր ընկերուհու հետ ավտոբուսի էր սպասում, երբ նրանց մոտեցան երկու տղամարդ՝ ծանոթանալու ակնկալիքով։ Աղջիկները մերժել նրանց, ասելով, որ նրանք լեսբուհիներ են։ Վեճ է ծագում, որի արդյունքում Շակիան դանակով ծանր վնասվածք է ստանում կրծքի հատվածում։ Դրանից հետո մարդասպանները մեքենայով դիմել են փախուստի՝ աղջկան թողնելով այդ վիճակում։ Շակիայի ընկերուհիները ավտոմեքենա են կանգնեցրել և նրան տեղափոխել մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նա մահացել է ծանր վնասվածքներից[1]։

Դատարանի դատավճիռը խմբագրել

Հանցագործներից մեկը՝ 29-ամյա Ռիչարդ Մակկաֆը, ձերբակալվել է 2003 թվականի մայիսի 16 և ճանաչվել սպանության ականատեսների կողմից[2]։ Սպանությունը «ատելության հանցանք» էր, ինչը դարձավ ծանրացուցիչ հանգամանք[3]։ 2005 թվականի ապրիլի 21-ին Ռիչարդ Մակկաֆը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[4]։

Կերպարը արվեստում և լրագրության մեջ խմբագրել

  • Շակիա Գաննի կյանքին նվիրվել Կ․ Բ․ Զուկ (Kristal Brent Zook) գրքի հրատարակություան բաժիններից մեկը՝ «Սև կանանց կյանքը։ պատմություններ ցավի և տոկունության մասին» (Black Women’s Lives: Stories of Pain and Power)[5]։
  • Նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Dreams Deferred» անվանմամբ, որը ցուցադրվել է 2008 թվականի Նյու Յորքի փառատոնի ժամանակ[6]։
  • Նրա անունը շրջանառվում է նաև մի շարք թերթերի հրապարակումներում, որպես օրինակ անհանդուրժողականության զոհ[7][8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meenan, Mick. «Newark Schools Drop the Ball.» Gay City News, May 30-June 5, 2003.
  2. Carter, Barry. «Suspect In Teen’s Stabbing Surrenders.» The Star-Ledger, May 16, 2003.
  3. Kleinknecht, William. «Man Admits to Reduced Charge in Death of Lesbian Teen.» The Star-Ledger, March 4, 2005.
  4. Kleinknecht, William. «Lesbian Teen’s Family Confronts Killer.» The Star-Ledger, April 22, 2005.
  5. Black Women’s Lives: Stories of Pain and Power by Kristal Brent Zook — Powell’s Books
  6. «2008 New York LGBT Film Festival — Dreams Deferred: The Sakia Gunn Film Project». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  7. http://www.enotes.com/cross-currents-journals/123163910(չաշխատող հղում)
  8. «It’s a Shame that you Have to Walk Down the Street not Knowing What’s Going to Happen to Us»: The Sakia Gunn Murder
  9. Sakia Gunn: When Intolerance Breeds Murder — BV on Love
  10. «IFBP — International Federation of Black Prides». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել