Շախովսկոյների-Կրասիլշչիկովայի դաստակերտ

Շախովսկոյների-Կրասիլշչիկովայի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Шаховских — Красильщиковой, նաև` Շախովսկոյների-Կրասիլշչիկովների, խորհրդային շրջանում հայտնի էր որպես Մ. Ի. Կալինինի թանգարան, ռուս.՝ музей М. И. Калинина), ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հասցեն` Մոխովայա փողոց, տուն 6, շինություն 1։

Շախովսկոյների-Կրասիլշչիկովայի դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դաստակերտի հիմքում XVIII-XIX դարերի շինություններն են, որոնք կազմել են, մասնավորապես, իշխան Պավել Պետրովիչ Շախովսկոյին պատկանած մեծ դաստակերտը։ XIX դարի կեսերին մեծ դաստակերտը բաժանվել է երեք տնատիրության` տուն 2-ը Մախովայա և Զնամենկա փողոցների անկյունում, տուն 4 և տուն 6։ 2-րդ և 4-րդ տները չեն պահպանվել, դրանք քանդվել են 1972 թվականին, ինչպես համարվում է, Ռիչարդ Նիքսոնի Մոսկվա կատարած այցի առնչությամբ։ Բորովիցկայա հրապարակում առաջացած մարգագետինը ստացել է «Նիքսոնի սիզամարգ» ոչ պաշտոնական անվանումը[2][3]։

Թիվ 6 տունը իշխան Շախովսկոյի դուստրեր Իրինան և Սոֆյան 1867 թվականին վաճառել են Կուպավնայի մահուդի գործարանի սեփականատեր Իվան Բակլանովին։ 1868 թվականին տունը վերակառուցվել է դասական ոճով ճարտարապետ Ալեքսանդր Կամինսկու նախագծով` Սեմյոն Էյբուշիտցի մասնակցությամբ. գլխավոր տունը միավորվել է կողաշենքերի հետ[3][4]։

1892 թվականին տունը գնել է իրկուտսկցի վաճառականուհի Յուլյա Բազանովան, իսկ 1906 թվականին այն վերագնել է մանուֆակտուրախորհրդական Նիկոլայ Կրասիլշչիկովը, որը տան համասեփականատերն էր իր կնոջ` Ե. Ա. Կրասիլշչիկովայի հետ[3]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տանը կարճ ժամանակ տեղակայվել է տեքստիլ կոմբինատի գործուղվածների համար հանրակացարանը։ Այնուհետև տունը հանձնվել է Լենինի անվան պետական գրադարանին` այնտեղ գրադարանագիտության ինստիտուտը տեղակայելու նպատակով։ 1950-1992 թվականներին տանը գործում էր Միխայիլ Կալինինի թանգարանը։ Դրանից հետո տունը կրկին վերադարձվել է Ռուսաստանի պետական գրադարանին, այնտեղ գտնվում է արևելյան գրականության կենտրոնը[2]։

Ճարտարապետական նկարագրություն խմբագրել

Տան ճակատը վերակառուցումից հետո համապատասխանում է դասական ոճին։ Սյունաշարքն ապահովում են հոնիական օրդերի չորս սյուները[3]։ Դաշնային նշանակության ճարտարապետության հուշարձանի համակառույցում ընդգրկված են նաև 1876 թվականի դարպասը և բակի` 1888 թվականի ցանկապատը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 «Городская усадьба Шаховских – Е.А. Красильщиковой». rutraveller.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Левина И. «Усадьба Шаховских (Красильщиковых)». "Узнай Москву". Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. «Главный дом с флигелями и службами». Реестр объектов культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել