Շախմատի տախտակի վրա ցորենի խնդիր
Շախմատի տախտակի վրա ցորենի խնդիր, մաթեմատիկական խնդիր, որտեղ հաշվարկվում է, թե որքա՞ն ցորեն կլինի շախմտի տախտակի վրա, եթե առաջին վանդակին դրվի մեկ ցորեն և յուրաքանչյուր հաջորդ վանդակի վրա երկու անգամ ավելին, քան նախորդի վրա։
a | b | c | d | e | f | g | h | ||
8 | 8 | ||||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
Հաշվի առնելով, որ տախտակն ունի 64 վանդակ, կրկնապատկելով ցորենի քանակը յուրաքանչյուր հաջորդ վանդակի վրա, բոլոր 64 վանդակների վրայի ցորենի հատիկների գումարը որոշվում է հետևյալ արտահայտությամբ՝
ինչը կազմում է 18 446 744 073 709 552 000
Խնդրի աղբյուրներ
խմբագրելՉնայած խնդրի մանրամասների նկարագրությունը տարբեր աղբյուրներում տարբերվում է, էությունը մնում է անփոփոխ։ Ըստ լեգենդի, երբ շախմատի ստեղծողը՝ հնդիկ մաթեմատիկ և փիլիսոփա Սիսսան, իր գյուտը ներկայացնում է թագավորին, նրան այնքան է դուր գալիս խաղը, որ նա թույլ է տալիս գյուտարարին ընտրել իր պարգևը։ Իմաստունը թագավորին խնդրում է վճարել իրեն շախմատի տախտակի առաջին վանդակին դնելով մեկ ցորեն, երկրորդին՝ երկու, երրորդին՝ չորս և այդպես շարունակ, կրկնապատկելով ցորենի քանակն ամեն հաջորդ վանդակի վրա։ Թագավորը՝ չունենալով մաթեմատիկական գիտելիքներ, արագ համաձայնվում է, նույնիսկ փոքր-ինչ վիրավորվելով գյուտի ոչ այնքան բարձր գնահատման համար, և հրամայում է գանձապետին հաշվել ու գյուտարարին հանձնել անհրաժեշտ քանակությամբ ցորենը։ Սակայն, երբ մեկ շաբաթ անց գանձապետը չի կարողանում ներկայացնել հաշվարկը, թագավորը հետաքրքրվում է ուշացման պատճառով։ Գանձապետը ցույց է տալիս հաշվարկները և ասում, որ վճարել հնարավոր չէ, այդ կարելի է անել միայն ծովերն ու օվկիանոսները չորացնելուց և այդ ամբողջ տարածքը ցորեն ցանելուց հետո։
Ցորենի այդ քանակը մոտ 1800 անգամ գերազանցում է ցորենի մեկ տարվա համաշխարհային բերքի ցուցանիշը (2008-2009 գյուղատնտեսական տարվա բերքը կազմել է 686 մլն տոննա[1]), այսինքն գերազանցում է մարդկության պատմության ընթացքում հավաքված ցորենի ամբողջ բերքի ցուցանիշը։ Ցորենի հատիկների քանակը կազմում է Ավոգադրոյի թվի մոտ 0,0031%-ը։ Զանգվածի միավորներով. եթե ընդունենք, որ մեկ ցորենահատիկն ունի 0,065 գրամ զանգված (Troy grain [тройское зерно]: 1 gr = 0,06479891 g[2]), ապա շախմատի տախտակի ամբողջ ցորենի զանգվածը կազմում է 1200 միլիարդ կամ 1,2 տրիլիոն տոննա.
- :
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Я. И. Перельман Легенда о шахматной доске // Живая математика. — 8-е изд., переработаное и дополненное. — M.: Наука, 1967. — С. 87—91.
- Raymond Kurzweil (1999). The Age of Spiritual Machines, Viking Adult. ISBN 0-670-88217-8.