Նստանյարդ մարդու և ողնաշարավոր կենդանիների ամենախոշոր նյարդացողուն։ Մարդու նստանյարդը նյարդավորում է ստորին վերջույթը։ Կազմվում է գոտկային վերջին երկու և սրբոսկրային առաջին երեք կամ չորս նյարդերի (ողնուղեղային) առաջային ճյուղերից։ Սրբոսկրային հյուսակի անմիջական շարունակությունն է։ Բաժանվում է հաստ՝ ոլոքային և բարակ՝ նրբոլոքային ընդհանուր ճյուղերի։ Ոլոքային նյարդը շարժիչ նյարդերով նյարդավորում է սրունքի ետին խմբի ծալիչ և ոտքի ներբանի մկանները, իսկ զգացողներով՝ սրունքի և ներբանի մաշկը։ Նրբոլոքային ընդհանուր նյարդը նյարդավորում է սրունքի առաջային խմբի տարածիչ, նրբոլոքային երկար ու կարճ և ոտքի թիկնային երեսի մկանները, մասնակցում է նաև սրունքի ու ոտքի թիկնային երեսի մաշկի նյարդավորմանը։ Հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նստանյարդաբորբը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 397