Նոր շարժում (թերթ, Աթենք)

պարբերական

«Նոր շարժում», քաղաքական, աշխատավորական շաբաթաթերթ։ Հունաստանի կոմկուսի հայկական բյուրոյի պաշտոնաթերթ։

Նոր շարժում
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1931

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1931-1934 թվականներին Աթենքում[1]։ Խմբագիրներն են եղել Գրիգոր Նազիկյանը, Վ. Սաքալյանը, Մ. Դարբինյանը։ Եղել է «Ժողովուրդի ձայն» պարբերականի շարունակությունը։

Պարբերականը կազմակերպել է հունահայ գաղութի մասնակցությունը հույն աշխատավորության դասակարգային պայքարին։ Լուսաբանել է ՀՕԿ-ի հունահայ մասնաճյուղերի և հայրենասիրական այլ կազմակերպությունների աշխատանքները, հրատարակել լուրեր Խորհրդային Հայաստանի մշակութային ձեռքբերումների մասին։ Ջատագովել է հայրենադարձությունը և ակտիվորեն մասնակցել այդ գործին։

«Նոր շարժում» պարբերականի գրական-հրապարակախոսական բաժնին հիմնականում թղթակցել են հունահայ գործիչները։ Տպագրել է նաև խորհրդահայ հեղինակների արձակ և չափածո գործեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։