«Նոր հույս» («Նոր յոյս»), շաբաթաթերթ։

Նոր հույս
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1935

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1935-1936 թվականներին Ստամբուլում։ Հաջորդել է «Նոր լույս» («Նոր լոյս», 1933-1934) պարբերականին։ Տնօրենը եղել է Գրիգոր Մակարը, խմբագիրը՝ Օննիկ Չաթալյանը։

Տպագրել է տեղեկություններ միջազգային քաղաքական իրադարձությունների, համաշխարհային և հայ կինոարվեստի ու թատրոնի մասին, մարզական լուրեր։

«Ուղեւորութիւն մը դեպի խորհրդային երկիր» ծավալուն ճանապարհորդական նոթերում ներկայացրել է Խորհրդային Հայաստանի առօրյան։ Անդրադարձել է նաև կենցաղավարության, առողջապահության, կրթության, նորաձևության և այլ հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։