Նոր կյանք (թերթ, Աթենք)

օրաթերթ

«Նոր կյանք», օրաթերթ։ Հունաստանի Հայ ազգային ճակատի պաշտոնաթերթ։

Նոր կյանք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1945
ՀիմնադիրՀայ ազգային ճակատ
ԳրասենյակԱթենք, Հունաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1945-1947 թվականներին Աթենքում։ Խմբագիրներն են եղել Վահան Դաքեսյանը, Մովսես Պազարյանը, Աբրահամ Յազըճյանը։

Պարբերականն արտացոլել է հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը, Խորհրդային Հայաստանը համարել համայն հայության հայրենիքը, աջակցել ներգաղթին, տպագրել նյութեր ՀԽՍՀ-ի տնտեսական և մշակութային ձեռքբերումների վերաբերյալ, հոդվածներ՝ Հայրենական մեծ պատերազմում (1941-1945) աչքի ընկած նշանավոր հայ զորավարների և ռազմիկների մասին, հայ և ռուս գրողների գործեր, մարզական և մշակութային լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։