Նոր կամուրջ (ռուս.՝ Но́вый мост), Ռժևում Վոլգայի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջ։ Այն բացվել է 1984 թվականի հոկտեմբերի 4-ին։ Կառուցումն իրականացրել է Կամրջաշինանարարական №19 ջոկատը[1]։

Նոր կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՌժև
Տեսակկամուրջ
Հատում էՎոլգա
Քարտեզ
Քարտեզ
Նոր կամուրջը ձմռանը

Տեղադրություն

խմբագրել

Հին կամրջի համեմատությամբ՝ այն տեղակայված է 500 մետր վեր Վոլգա գետի հոսանքի ուղղությամբ։ Միացնում է Լենինի և Մեծ Սպասկայայի փողոցները։

Կամուրջը հանդիսանում է հիմնական գետանցը, որը կապում է Կարմիրբանակային կողմը Խորհրդայինի հետ։ Կամրջի վրայով է անցնում քաղաքային ավտոբուսների մեծամասնության երթուղին, ինչպես նաև՝ ավտոմեքենաների հիմանական հոսքը, որոնք «Բալթիա» M9 ավտոճանապարհից Ռժևով միջանցիկ ընթանում են դեպի Օստաշկով և Տվեր։

Կառուցվածքի առանձնահատկություններ

խմբագրել
 
Նոր կամուրջ

Կամրջի տեղակայման վայրում Վոլգա գետի աջ ափի բարձրությունը զգալիորեն փոքր է ձախի բարձրությունից, որի պատճառով կամուրջը տարված է թեքությամբ։ Բարձրության տարբերությունը նվազեցնելու համար աջ կողմում կա հողաթումբ։

Վերանորոգում

խմբագրել

2000-ական թվականներին զգալի բեռնվածության և կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով կամրջի տեխնիկական վիճակը դարձել էր անբավարար։ 2007 թվականին սահմանափակումներ են մտցվել, որոնց համաձայն արգելվել են ավելի քան 20 տոննա զանգվածով տրանսպորտային միջոցների շարժը և 7 տոննայից ավել առանցքային բեռնվածությունը կամրջի վրա[2][3]։ Բեռնատար փոխադրամիջոցների համար նախատեսվել է այլընտրանքային երթուղի Օրեխովո գյուղով։

2006 թվականին «Վիբրոզաշչիտա» ընկերության հետ սկսվել է կամրջի ձևախախտված կարերի վերանորոգումը, իսկ 2010 թվականին՝ դատական նիստից հետո, պայմանագիրը լուծվել է կապալառուի՝ պայմանների չպահպանման և նախագծից շեղվելու պատճառով[4]։ 2011 թվականին ձևախախտված կարերի վերանորոգման համար քաղաքային բյուջեից և Համաֆինանսավորման հիմնադրամից հատկացվել է 3,4 միլիոն ռուբլի[5]։

2016 թվականի հուլիսի 9-ից կամրջի երթևեկությունը ամբոջությամբ արգելափակվել է հիմնանորոգման աշխատանքների պատճառով։ Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմում է մոտ 190 միլիոն ռուբլի[6]։ Կամրջի երթևեկության բացման արարողությունը պլանավորվում է հոկտեմբերի վերջին[7]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Мосты Ржева // Ржев: Словарь-справочник / Авт.-сост. О. А. Кондратьев. — 2-е изд., исправ. и доп. — Ржев, 2006. — С. 115. — ISBN 5-87049-496-6
  2. Движение по новому мосту ограничено Արխիվացված 2014-02-24 Wayback Machine Быль Нового Ржева
  3. Ограничения видны на фотографии 2009 года
  4. Шов раздора Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Быль Нового Ржева
  5. ДЦП «Развитие улично-дорожной сети города Ржева на 2010-2012 годы.doc»(չաշխատող հղում) — С. 14
  6. Алексей Косоруков. «В Ржеве начался ремонт Нового моста через Волгу (видео)». tverigrad.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Ремонт Нового моста в Ржеве идет опережающими темпами». www.tverlife.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.