«Նոր երկիր», հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի պաշտոնաթերթ։

Նոր երկիր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1926
ԳրասենյակՓարիզ, Ֆրանսիա

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1926-1937 և 1954-1955 թվականներին Փարիզում։ Խմբագիրներն են եղել Հակոբ Թյուրապյանը (Բ. Վարազդատ), Մելիք Դավիթ-Բեկը։

Պարբերականը ներկայացրել է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հայկական համայնքների ազգային կյանքը, Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային ձեռքբերումները, ծանոթացրել միջազգային քաղաքական կացությանը։ Գրական բաժնում տպագրել է հայ դասական և ժամանակակից հեղինակների գործեր, գրաքննադատական, պատմագիտական հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։