Նոր աշխարհ (թերթ, Թիֆլիս)

«Նոր աշխարհ», գրական-քաղաքական և հասարակական պարբերական։

Նոր աշխարհ

Նկարագրություն խմբագրել

Լույս է տեսել 1907–1908 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Գրիգոր Ճեպեյան։ Նյութերի գերակշիռ մասի հեղինակը կամ թարգմանիչը խմբագիրն էր։ Մերժել է «պետություն» և «կառավարություն» հասկացությունները, նոր՝ «ազատ» հասարակարգի հիմք համարել բարեկեցությունը։

Տպագրել է նաև գեղարվեստական գործեր, ժողովրդական բանահյուսության նմուշներ, ծանոթացրել հայկական գավառների կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։