«Նոր ակունք», ազգային, հասարակական, մշակութային անկախ պարբերաթերթ (մինչև 2010 թվականը՝ ամսաթերթ)։

Նոր ակունք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2001
ԳրասենյակԵրևան, Հայաստան և Բորժոմ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2001 թվականից. 2001-2010 թվականներին հրատարակվել է Երևանում՝ «Ակունք» անվանումով, 2011 թվականից՝ Բորժոմում (Վրաստան)՝ անկանոն պարբերականությամբ։ Հիմնադիր-խմբագիր՝ Մելս Թորոսյան։

Արծարծում է Ջավախքի հանրային, տնտեսական, մշակութային կյանքի խնդիրներ, ներկայացնում ջավախքահայության վերաբերմունքն անկախ Վրաստանի նոր քաղաքականությանը, անդրադառնում Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Արցախյան հիմնախնդրին, տպագրում ազգային-հայրենասիրական նյութեր, ջավախքահայ գրողների ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։