«Նոր Սեբաստիա», տեղեկատու պարբերաթերթ։ Համասեբաստահայ վերաշինաց միության պաշտոնաթերթ[1]։

Նոր Սեբաստիա
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և անգլերեն
Հիմնադրվել է1936
ՀիմնադիրՀամասեբաստահայ Վերաշինաց Միություն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1936 թվականից Նյու Յորքում՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիրներն են եղել Հովակիմ Տաղավարյանը, Մեսրոպ Պուճագյանը, Գրիգոր Ոսկանյան, ապա պարբերաթերթը հրատարակել է խմբագրակազմը։

Պարբերականը լուսաբանում է միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը, անդրադառնում համահայկական հիմնախնդիրներին, տպագրում է Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքը լուսաբանող նյութեր, հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։