Նոտ, (հին սկանդինավերեն՝ nótt՝ գիշեր[1]), սկանդինավյան դիցաբանության գիշերվա աստվածուհի, Թորի տատը։ Ինչպես չափածո, այնպես էլ արձակ Էդդայում, Նոտը համարվում է Նյորվի անունով կերպարի դուստրը և ունի Հրիմֆաքսի անունով ձի։ Արձակ Էդդայում տեղեկություն կա Նոտի նախնիների, երեք ամուսնությունների մասին։ Նոտի երրորդ ամուսինը Դելինգր աստվածն էր, ունեցել են մեկ որդի՝ Դագր անունով, ով խորհրդանշում էր առավոտը։ Որպես հասարակ անուն, nótt բառը բազմիցս հանդիպում է հին նորվեգական գրականության մեջ։

Նոտը հեծնել է իր ձին, 19-րդ դարի նկար, հեղինակ՝ Պիտեր Նիկոլայ Արբո:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Orchard (1997:120).