Նոննա Զոտովա
Նոննա Վասիլի Զոտովա (հոկտեմբերի 1, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար, դերասանուհի։
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Հաղորդավար դերասանուհի |
Ամուսին(ներ) | Անտոն Աղայանց |
Երեխա(ներ) | Սուսաննա Աղայանց |
Կենսագրություն
խմբագրելՆոննա Զոտովան ծնվել է 1954 թվականին, Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնում։ 1977-2002 թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոպետկոմում։ Կիմ Արզումանյանի հրավերով հայտնվել է հեռուստաթատրոնում նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում։ Վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, հեղինակել և վարել է «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագիրը։ Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, դասավանդում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում[1]։
Ներկայացումներ
խմբագրել- «Աստղերից իջած մարդը»
- Սիրարփի՝ «Մովսես ապերը»[2]
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Մեր մեջ ասած», Նոնա Զոտովա Արխիվացված 2015-07-17 Wayback Machine