Նոյեմբերյան Սուրբ ծնունդ

Նոյեմբերյան Սուրբ Ծնունդ, Նոյեմբերյան Սուրբ ծնունդը 2010 թվականի ամերիկյան ֆիլմ է, որի հիմքում Գրեգ Քոփփայի կողմից գրված կարճ պատմությունն է։ Նրա պրեմիերան կայացել է 28.2010 թվականին CBS-ով։ Ներկայացվել է Հոլմարք Հոլ Ֆեմի միջոցով։ Ռոդ կղզու համայնքը շաբաթներ առաջ ուզում է ստեղծել Հելլոուինի և Ծննդյան տոների պահեր ծանր, անբուժելի հիվանդ Վանեսայի համար, որը ընդամենը ութ տարեկան էր[5] [6]:

Նոյեմբերյան Սուրբ ծնունդ
անգլ.՝ November Christmas
ԵրկիրՄիացյալ Նահանգներ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ և drama television program?[1][2][3][…]
Թվականնոյեմբերի 28, 2010[2]
Լեզուանգլերեն[1][2]
ՌեժիսորՌոբերտ Հարմոն[4]
ՊրոդյուսերԴավիդ Ա. Ռոսեմոնթ
ԴերակատարներՍամ Էլլոթթ, Ջոն Քորբերթ, Սարա Պաուլսոն
ԵրաժշտությունErnest Troost?[1]
Նկարահանման վայրՆոր Շոտլանդիա
ԿինոընկերությունHallmark Hall of Fame
Տևողություն96 րոպե[2]
ՆախորդWhen Love Is Not Enough: The Lois Wilson Story?
ՀաջորդThe Lost Valentine?

Պատմություն

խմբագրել

Ֆիլմի սկզբում հայրը(Ջոն Գորբեթ) Վանեսային տալիս է մի թափանցիկ գունդ, որի ներսում փոքրիկ աղջիկն էր՝ նմանատիպ մի գունդ ձեռքում պահած։ Մայրը(Սարա Պաուլսոն), Վանեսային ասում է, որ ինքը կարող է թափահարել ձնագունդը և տեսնել թափվող ձյան փաթիլները։ Վանեսան հիանում է ձյունով(առաջ երբեք չէր տեսել այն) և ցանկություն է հայտնում տեսնել Ծննդյան տոները։ Հայրը, լսելով այդ, մտահոգվում է, որովհետև Վանեսան չէր կարող ապրել մինչև դեկտեմբեր։ Նրանց հարևանը ֆերմեր էր(Սամ էլլիոթթ)։ Հելլոուինի տոնակատարության համար պետք էր ունենալ դդում, իսկ ծննդյան տոնի համար՝ ծառեր։ Գնելիք դդումի և Ծննդյան ծառերի մասին Վանեսային հայրը խոսում է հարևանի հետ, և Ֆերմերը հասկանում է, որ նա փորձում է արագացնել տոների գալուստը, որպեսզի Վանեսան ապրի Ծննդյան տոների պահերը մահվանից առաջ։ Գյուղացին որոնում է դդումներ գտնելու միջոց և, ի զարմանս ընտանիքի, դրանք կարողանում է ձեռք բերել։ Վերականգնվում է հին բարեկամությունը ընկերների միջև, որ կորել էր, երբ մահացել էր ֆերմերի միակ որդին։ Գյուղացին վարձատրվում է նրանով, որ հանձին Վանեսայի հոր ձեռք է բերում լավագույն ընկեր, և հին ընկերությունը վերականգնվում է։

Ժամանակից շուտ նշված Ծննդյան տոները

խմբագրել

Հայրը ուզում է աղջկա համար պատրաստել Հելլոունի տոնակատարությունը։ Թեև մայրը կարծում է, որ դեռ շուտ է տոնին, այնուամենայնիվ Վանեսան և եղբայրը սկսում են պատրաստել իրենց զգեստները։ Հայրը հրավիրում է հարևաններին մասնակցելու տոնակատարությանը։ Ֆերմերը նրանց տալիս է Հելլոուինի զարդարանքներ, որպեսզի զարդարեն տունը։ Գալիս են համայնքի բնակիչները, որ օգնեն զարդարելու գործում։ Այսպիսով, Ֆերմերը, նրա ծեր ընկերը և համայնքի մյուս անդամները օգնում են ընտանիքին տոնել Հելլոուինը և մյուս տոնը մի ամիս առաջ, և դա արվում է միասին ամբողջ համայնքի ուժերով և սովորեցնում բոլորին, որ կյանքում ինչքան կարևոր է սերը միմյանց հանդեպ։ Վանեսան հերթական անգամ տարվում է հիվանդանոց, և երբ ընտանիքի մյուս անդամների հետ Վանեսան հիվանդանոցից վերադառնում է տուն, տեսնում է, որ հարևանը զարդարել է իրենց տունը և փողոցները ադամանդյա լույսերով։ Նա մեծ ուրախություն ու հրճվանք է ապրում, երբ մեքենայի միջից դիտում է տոնական զարդարանքներով զարդարված փողոցները(մի ամբողջ ամիս տոնից առաջ)։ Իսկ ֆերմերը, նրա ընկերը, համայնքի մյուս անդամները ողջունելու էին եկել նրանց։ Վանեսան երջանիկ էր։ Նա դուրս է գալիս իր ձնագնդով։ Վերևից թափվում են ձյան փաթիլները։ Ծննդյան տոների տպավորությունը ստեղծված էր։

Գիրք Վանեսայի կյանքի մասին

խմբագրել

Հետո Թեմին գրում է երեխաների գիրքը Վանեսայի կյանքի մասին, որտեղ տեղադրված էին նաև այն նկարները, որոնք Վանեսան նկարել էր հիվանդ եղած ժամանակ։ Երեխաները լսում են Վանեսայի մասին գրվածը։ Վերջում նրանց բացատրվում է, որ Վանեսան կարողանում է վաղ Ծննդյան օրերից հետո դիմանալ հիվանդությանը և հետո իր ընտանիքի և ֆերմերի հետ միասին պատրաստվում է զարդարել քաղաքի տոնածառը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Letterboxd — 2011.
  3. Moviepilot (գերմ.) — 2006.
  4. Online-Filmdatenbank (գերմ.)
  5. "Movies Filmed in Nova Scotia « Nova Scotia Films". Nsfilm.wordpress.com. 2010-11-28. Retrieved 2013-01-15.
  6. "A November Christmas in Wolfville - Entertainment - The Register/Advertiser". Kingscountynews.ca. Retrieved 2013-01-15. External links