«Նոթրը վուա» («Notre Voix» - «Մեր ձայնը»), ազգային, մշակութային կիսամսյա հանդես։ Ֆրանսիայի հայ երիտասարդաց միության պաշտոնաթերթ[1]։

Նոթրը վուա

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1951-1998 թվականներին Փարիզում՝ ֆրանսերեն։ Խմբագիրներն են եղել Գ. Հեքիմյանը, Հ. Համբարյանը, Ռուբեն Մելիքը։

Պարբերականը լուսաբանել է միության գործունեությունը, Ֆրանսիայի և Սփյուռքի այլ համայնքների (մասնավորապես՝ երիտասարդական կազմակերպությունների) առօրյան, անդրադարձել է Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

Տպագրել է «Վահագն» (հայերեն) ամսական պատկերազարդ հավելվածը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։